ԻԻՀ-ն կարատեի թիմին օգնություն է ցուցաբերվել

Spread the love

ԻԻՀ-ն կարատեի թիմին օգնություն է ցուցաբերվել

Մարզային փրկարարական վարչությունում ևս հոկտմբերի 26-ը անցավ արտակարգ ռեժիմով:Խոսքը վերաբերում է կրկին տեղացած առատ ձյանը և հետևանքներին: Կեսօրին արդեն մարզային փրկարարական վարչության հյուրերը ԻԻՀ-ան կարատեի 26 հոգանոց թիմն էր մարզչական կազմով՝17 երեխաներ, 9 մեծահասակներ: Տուժածներ չկան:

Պարզվել է ,որ հոկտեմբերի 25-ին ժամը 23.00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում` Շուռնուխ գյուղի մոտակայքում, «MAN» մակնիշի ավտոբուսի անվաշղթաները վնասվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը դեպի ԻԻՀ: Ահազանգը ստացվել է հոկտեմբերի 26-ին, ժամը 08.56-ին: Ավտոբուսը արգելափակվել է ձյան մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մարզային փրկարարական վարչություն մարզիկները տեղափոխվել են մարզպետարանի տրամադրած ավտոբուսով:

ԻԻՀ-ն կարատեի թիմին օգնություն է ցուցաբերվել

Թիմի թարգմանիչը և մարզչական կազմը փրկարարներին և օգնության ձեռք մեկնողներին շնորհակալություն էին հայտնում աջակցության և ջերմ ընդունելության համար: ԻԻՀ-ն ևս մեկ ավտոմեքենա էր արգելափակվել մարզի տարածքում:

Ձյան առատ տեղումների պատճառով ՃԿԿ –ում ևս առավոտից ահազնագեր են ստացվում.քաղաքում ստեղծված արտակարգ իրավիճակը, բանուկ հատվածներում ծառերի ճյուղերից առաջացած երթևեկության դանդաղումը անհանգստացնում էին քաղաքացիներին.այսպիսի պատկեր վերջին տարիներին չէին տեսել: Մարզի գրեթե բոլոր քաղաքներում իրավիճակը նույնն էր:
Հերմինե Միքայելյան