Վիկ Դարչինյանը հաղթեց Խավիեր Գալոյին

Spread the love
Վիկ Դարչինյանը հաղթեց Խավիեր Գալոյին

Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց մեքսիկացի Խավիեր Գալոյին`4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկելով բռնքամարտիկին:

Մենամարտի հենց սկզբից Դարչինյանը բացարձակ առավելություն է ունեցել: Արդեն երկրորդ ռաունդում Գալոն կորցրել է հավասարակշռությունը,սակայն համառորեն ոտքի է կանգնել և միայն 4-րդ ռաունդի 26-րդ վայրկյանին Վիկի հարվածից հետո Գալոն այլևս ի վիճակի չէր շարունակել մարտը:

Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA տարբերակով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Տերասան:

allsport.am