«Արմավիա» գործունեության դադարեցումը չի ազդել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա

Spread the love
«Արմավիա» գործունեության դադարեցումը չի ազդել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա

Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումը չի ազդել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
«Որպես լիազոր մարմին` ինտենսիվ կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, ովքեր տուրիստական այցելություններ են կազմակերպում Հայաստան: Բողոքներ, չեղյալ հատարարած տուրիստական հոսքեր այս պահի դրությամբ չունենք»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, դա նշանակում է, որ այն ավիաընկերությունները, որոնք ստացել են հնարավորություն` ավելացնելու իրենց թռիչքների հաճախականությունը, փակեցին այդ ամբողջ շուկան, որին նախկինում ինչ-որ ձևով տիրապետում էր Արմավիան:
Ընդհանրապես, ըստ Արա Պետրոսյանի, այստեղ մեծ էքսցես չեղավ այն առումով, որ վերջին շրջանում Արմավիան կարծես թե շատ շուկաներից արդեն դուրս էր եկել: «Ձևավորվել էր մի իրավիճակ, որ նրա դուրս գալը մեծ էքսցես պետք է չառաջացներ: Համենայնդեպս, այս պահին խնդիրներ մենք չունենք, հոսքերն ապահովված են, ուղևորությունները դեպի Հայաստան իրականացվում են»,- հավատացրեց Արա Պետրոսյանը:

Lragir.am