Բանավեճ թեկնածուների միջև

Spread the love

Բանավեճ թեկնածուների միջև

Մարզային գրադարանի հյուրերը Կապանի համայնքի ղեկավարի 3 թեկնածուներն էին,մինչդեռ սպասարկման բաժնում տեղադրված 3 աթոռներից մեկը դատարկ էր:
Հարց ու պատասխանի ձևաչափով զրույցին ներկա էին թեկնածուներ Աշոտ Հայրապետյանը և Արթուր Մարտիրոսյանը: Նախքան հարցերին անցնելը, թեկնածուներին առաջարկվեց խոսել իրենց մասին. անցած ուղի, մարդկային որակներ և անելիքներ:

Քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն ,թե՞ տնտեսական է. թեկնածուների կարծիքները տարբեր են.Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝տնտեսական է, Աշոտ Հայրապետյանի խոսքով՝քաղաքական:
Համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մարտիրոսյանը վերջերս մամուլում հրապարակված հոդվածներից մեջբերեց՝ ընթերցելով Աշոտ Հայրապետյանի տված հարցազրույցից մի հատված: Հնչած տողերը մեկնաբանվեցին:

« Ասում են,թե քաղաքական գործիչները իրենց խոսոտումները ամենաշատը տալիս են ընտրություններից առաջ, եվ լավ քաղաքական գործիչը նա է,ով տալիս է ամենահրապուրիչ խոստումները , իսկ որոշ ժամանակ անց համոզում և հիմնավորում,թե ինչու խոստումների մի մասը չկարողացավ իրականացնել:Ի՞նչ կարծիքի են բանախոսները». սպասարկման բաժնի աշխատակիցների հնչեցրած հարցն էր թեկնածուներին:

“Համայնքի ղեկավարը պետք է լինի բոլորի քաղաքապետը,այդ թվում չընտրողների.խոսքը վերաբերում է անչափահասներին և ինչ-ինչ պատճառներով ընտրությանը չմասնակցած անձանց”,-ավելացրեց Աշոտ Հայրապետյանը:
Սպասարկման բաժնի աշխատակից Կառլեն Թադևոսյանը թեկնածուներին հաջորդ հարցն ուղղեց՝ընդգծելով՝պետք է անկեղծ պատասխանել:” Եթե համայնքի շահը հակադրվի անձնական շահին, կկարողանա՞ք համայնքի շահը վեր դասել անձնականից”:

Հարցերը շարունակվեցին հնչել,դրանք վերաբերում էին համայնքային խնդիրներին, համայնքային բյուջեին, անցած նախընտրական խոստումներին:
Մանրամասները Լուրերի՝16.09.2016 թողարկմանը
Հերմինե Միքայելյան