«Իմ ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ մեր քաղաքացիների հետ» Արթուր Մարտիրոսյան

Spread the love
«Իմ ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ մեր քաղաքացիների հետ» Արթուր Մարտիրոսյան

Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու ազատամարտիկ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Մարտիրոսյանին հարազատ թաղամասում ոգևորող բացականչություններով դիմավորեցին։ Նախընտրական քարոզչության մեկնարկը Մելիք Ստեփանյան 41 շենքի բակից սկսելը պատահակ չէր թեկնածուն առաջինը եկել էր հանդիպելու իր հարևաների հետ լսելու նրանց խնդիրները։

«Իմ ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ մեր քաղաքացիների հետ» Արթուր Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյանը համոզված է երիտասարդության հետ միասին պիտի նոր քաղաք ստեղծեն։Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ծրագրի դրույթներին թեկնածուն նախընտրեց չխոսել։ Նշելով ,որ կապանցին դրանց կծանոթանա բուկլետների տեսքով։
«Այդ բուկլետների մեջ կա քննարկման տեղեր և առաջարկների տեղեր բոլոր քաղաքացիները իրավունքն ունեն այդ առաջարկները քննարկեն և դիմումների ձևովով ներկայացնեն մեր նախընտրական շտաբերը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը։
Արթուր Մարիտրոսյանի նախընտրական հանդիպումներին մասնակցեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը ։ Իր կուսակից ընկերոջ սատարելու համար էր եկել։
Թաղամասի բնակիչները իրենց հերթին խոսքի իրավունք խնդրելով՝ ներկայացրին թեկնածունին, թվերակեցին նրա առավելությունները։ Սահականույշ Գրիգորյանի խոսքով պետք է թույլ տալ Արթուր Մարտիրոսյանին ծառայելու իր քաղաքին։
Քարոզչության առաջին օրը թեկնածուն հանդիպումներ ունցավ նաև Մելիք Ստեփանյան 8 ,10,12 շենքերի բնակիչների հետ։

«Իմ ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ մեր քաղաքացիների հետ» Արթուր Մարտիրոսյան
«Իմ ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ մեր քաղաքացիների հետ» Արթուր Մարտիրոսյան