Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ.գրանցումը ավարտված է

Spread the love

Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ.գրանցումը ավարտված է Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը։ Օրակարգում հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որպես համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների գրանցումն էր։
Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ կողմից առաջադրված գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՅԴ կողմից առաջադրված Արտուր Աթայանը և ինքնառաջադրված ԲՀԿ անդամ Արթուր Մարտիրոսյանը։ Հանձնաժողովը միաձայն հաստատեց գրանցումը։
Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ.գրանցումը ավարտված է
Կապանի համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել են 31 թեկնածուներ ,որից 3 իգական սեռի ներկայացուցիչներ են։ Մեկ քաղաքային և 32 գյուղական համայնքներում սպասվելիք ընտրությունների բոլոր թեկնածուների փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացվել են։

Սեպտեեբերի 14-ից 30-ը ներառյալ թեկնածուների նախընտրական քարոզչություն ժամանակահատվածն է։ Արդեն ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Սերգեյ Սարգսյանի խոսքով ընդհանուր թվով 54-ը։
Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ացկացվելու է նախկին ընտրական օրենսգրքի համաձայն։ Կապանում նախնական տվյալների համաձայն ընտրելու իրավունք ունեն 30 հազար 500 քաղաքացիներ։

Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ.գրանցումը ավարտված է