Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում

Spread the love
Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում

Մարզի տարածքում առաջին համայնքային ոստիկանական հենակետի հանդիսավոր բացումն է։ Ոստիկան-բնակիչ համագործակցության հիմքն է դրվում ։ Նպատակը համակարգի նկատմամբ բնակչության վստահությունը ավելի ամրապնդելն ու հասարակության հետ շփումները սերտացնելն է։

Համանքային ոստիկանության գործունեությունը միտված կլինի ոչ միայն հանցագործությունների դեմ պայքարի ,հասարակական անվտանգության ապահովմանը, այլև բնակչության հուզող խնդիրները արդյունավետ լուծելուն։ Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ ,ոստիկանության գեներալ -մայոր Գագիկ Համբարձումյանը լիահույս է ,որ կառույցը կծառայի իր նպատակին։
Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում Համայնքային ոստիկանական հենակետի կառուցման անհրաժեշտությունը կապված է եղել քաղաքի բնակչության թվաքանակով և տարածքով։
Ոստիկանական համայնքային հենակետի բացմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նորակառույց շենքը կահավորված է անհրաժեշտ գույքով։ Սեպտեմբերի վեցից սկսած շուրջօրյա հերթապահություն կիրականացվի։ Կապանցիները այսուհետ իրենց հուզող հարցերով ոստիկանություն դիմելու համար ստիպված չեն լինի հասնել կենտրոնական բաժին .կարող են նաև այցելել համայնքային հենակետ։
Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում
Ոստիկանական համակարգի բարեփոխումների արդյունքում տեղամասային տեսուչների ինստիտուտը վերանվանվեց համայնքային ոստիկանության։ Նման հենակետները հանրության վստահությունը բարձրացնելու, ոստիկանին որպես աջակից տեսնելու համար։ Իսկ ոստիկանական հենակետի կառուցման արդյունքում հարակից տարածքից ապամոնտաժած կանգառի հարցը կլուծվի առաջիկայում։

Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում
Առաջին համայնքային ոստիկանական հենակետը Կապանում