«Սմայլ կղզի» կրթօջախում

Spread the love

"Սմայլ կղզի" կրթօջախում

“Սմայլ կղզու “ բացման արարողությունն է: Վայրը Կապանի համար 5 հիմնական դպրոցն է: Սկզբում բուժքրոջ սենյակ էր,հետո փակ դուռ էր, իսկ հիմա արդեն ,ինչպես իրենք են ասում, ոչ ֆորմալ կրթական սենյակ: Ազատ նստել, զգալ հարամարավետությունը և անկաշկանդ շփվել ընկերների հետ. ՎՎ Հայաստանի «ԻՄՓԱՔԹ ակումբի» մասնակիցների նախաձեռնությունն է: Մի մասը հենց այս կրթօջախից է :

"Սմայլ կղզի" կրթօջախում

"Սմայլ կղզի" կրթօջախում

"Սմայլ կղզի" կրթօջախում

Սենյակը նորոգել, կարգի են բերել ու կահավորել “ԻՄՓԱՔԹ”ի անդամները: Հենց դա է ոգևորում ու ստիպում ավելին անել: Դպրոցի անձնակազմը ուրախ է.նվեր են մատուցել,իսկ իրենք՝ ակտիվ երիտասարդներով, հպարտ:Ժպիտներով լի սենյակը ստեղծելու գործում ներդրումներ են ունեցել նաև դպրոցականները,ով ինչով կարողացել է:

"Սմայլ կղզի" կրթօջախում

"Սմայլ կղզի" կրթօջախում

Նորոգված սենյակում նախաձեռնության մասնակիցները նստեցին, փորձեցին հարմարավետությունը:” Արտաքին հարդարանքը տրամադրող է ու աշխույժ”,-ասում են: “Սմայլ կղզին յուրաքանչյուրի համար է,դռները բաց կլինեն,իսկ ներսում միշտ ջերմ մթնոլորտ կտիրի”,-վստահ են դպրոցում:
Հերմինե Միքայելյան