Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ

Spread the love

Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ
Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ
Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ

Հայաստանի օրհներգով ,եռագույնը ծածանելով ու գույնզգույն փուչիկներով. ամառային հանգստից հետո վաղ արթնացել դպրոց են շտապել երեխաները: Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի բակում եռուզեռ է : Ուշադրության կենտրոնում, նախ, առաջին դասարանցիներն են :Մանկապարտեզին հրաժեշտ տալով՝այսօր արդեն աշակերտի կարգավիճակում են . պայուսակն ու հանդերձանքն են նաև հուշում:

Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ

100 փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին մի նոր կառույց: Օրեր անց այն կդառնա հարազատ վայր. նոր զգացողություններն ու շրջապատը անպակաս են,իսկ առաջին ուսուցչուհու կերպարը ՝ կարևոր:
Երկարամյա ու փարձառու մանկավարժ Զոյա Խաչատրյանի խոսքով ՝ դասարանի հագեցվածությունը չի խանգարի. 35 աշակերտի կվերաբերվի յուրովի: Իսկ առաջին հանդիպումը իմացածի ստուգատեսն է. ի՞նչ պաշարով է երեխան մանկապարտեզից ոտք դրել դպրոց :

Երեկվա շրջանավարտներն արդեն այսօր իրնեց երեխաների հետ են դպրոցի բակում կանգնած: Մանկավարժները ներկաներին շնորհավորում և ողջունում են ուսումնական տարվա առթիվ: Կրթական մի նոր շրջան է սկսվում: Խոսափողից հնչում է նաև մարզի ղեկավարի խոսքը՝ուղղված աշակերտներին գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:

Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ

Պակաս հուզված չէ նաև համանյքի ղեկավարը: Աշոտ Հայրապետյանն այս տարի կրթօջախի բակում նաև որպես ծնող է կանգնած:

Սեպտեմբերի մեկի կապակացությամբ համար 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին շնորհավորեցին նաև զինվորականները: Ելույթներից , երգ ու պարից հետո բոլորը դասասենյակներ շտապեցին:

Առաջին զանգ, առաջին ուսուցիչ և առաջին պայուսակ

Տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը լավ է տրամադրված նոր կրթօջախում:Ասում է՝ դասարանների հագեցվածությունը չպետք է խանգարի ուսման որակին:
Մնում է հուսալ,որ երեխաների ու մանկարավարժների սպասելքիները կարդարանան: