Սեպտեմբերի մեկն ու սպասվելիք կրթական փոփոխությունները

Spread the love

Սեպտեմբերի մեկն ու սպասվելիք կրթական փոփոխությունները

Կապանի համար 2 ավագ դպրոցում նոր ուսումնական տարին սկսել են,իսկ առջևում կրթական փոփոխություններն են: ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի վերջին հայտարարությունները վերաբերում էին նաև ավագ դպրոցներին:Այս տարվանից ավարտական քննություններն անցկացվելու են դեկտեմբերին, իսկ երկրորդ կիսամյակից աշակերտներն ընտրելու են առնվազն 3 առարկա եւ միայն դրանք են ուսումնասիրելու: Եթե փորձնական ծրագիրը հաջողվի, նրանք հնարավորություն կունենան այդ առարկաներն ուսումնասիրել նաեւ առաջին կիսամյակում:

Ռիտա Օվչյանի խոսքով առաջիկայում կսկսեն աշխատել արդեն՝առաջնորդվելով փոփոխությունններով:«Դեռևս հստակեցվում են անելիքները»,-ասում է:
3 առարկայի ընտրությունը նաև նպատակ ունի վերացնելու կրկնուսույցների մոտ հաճախումը: Աշակերտը ընտրելով նախըտրած մասնագիտությունը՝համապատասխան խորացված գիտելիքներ կստանա դպրոցում,ոչ թե մասնավորի մոտ: Արդյո՞ք համակարգը կարդարացվի:

Համար 2 ավագ դպրոցում այս տարի աշակերտների թվի աճ է նկատվում:”Նախորդ տարվա համեմատ պատկերը լավ է”,-ասում են կրթօջախում: Ավանադույթի համաձայն սեպտեմբերյան տոնական միջոցառումից հետո բոլորը դասարաններում են,նորեկներն էլ ծանոթում են շրջապատին:

Ավագ դպրոցում սովորողները արդեն ոտք դնելիս գիտեն՝ ինչ են ուզում,ուր են գնալու և ինչ մասնագետ են դառնալու.մնում է սովորել:
Հերմինե Միքայելյան