Գերհագեցած մանկապարտեզներ, մերժված ծնողներ

Spread the love

Գերհագեցած մանկապարտեզներ, մերժված ծնողներ

Բարեկամի ու մտերիմի միջնորդությամբ,թե պարզապես խնդրանքով.եթե տեղ չկա, նշանակում է ընդհանրապես չկա.այսպիսին է նախակարթարանների տնօրենների պատասխանը ծնողներին: Ոսումնական տարվան քիչ ժամանակ է մնացել, մինչդեռ ,պարզվում է, ոչ բոլոր երեխաներին է հաջողվելու սեպտեմբրի 1-ը դիմավորել ծնողների նախընտրած մանկապարտեզում:

Եթե ծնողը ցանկանում է հերթագրել երեխային, պետք է մեկ տարի առաջ սկսի գործընթացը, այլապես ուշ կլինի: Համար 1 նախակրթարանում հունվարից արդեն ստիպված են եղել մերժել ծնողներին.տեղերը սահմանափակ են: Տարեցտարի աճող թվերը ցույց են տալիս՝ մեկ տարին էլ արդեն քիչ է:

Ինչ արած, կամ պետք է սպասել նոր տեղ բացվելուն կամ մեկ այլ մանկապարտեզ փորձել ուղարկել երեխային,եթե, իհարկե, հաջողվի: Կան չափորոշիչներ ու համապատասխան ցուցումներ. «Խուսափել ու շրջանցելը ճիշտ չէ, իսկ զիջելու դեպքում էլ տուժում են երեխաները»,-ասում են մանկապարտեզների վարիչները: Համար 6 նակարթարանի տնօրենի խոսքով` հերթագրման պատկերը այս անգամ էլ նույնն է իրենց մոտ:Երեխաների թիվը նախատեսվածից կրկին ավելին է, ընդունելու հնարավորությունները`սահմանափակ:

Կապանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 12 նախակրթարանների մեծ մասը խորհրադային ժամանակաշրջանի կառույց է, նախատեսված որոշակի թվով երեխաների համար. ընդհանուր առմամբ խմբերը 62-ն են: Համար 1 նախակրթարանում ևս այս խնդիրը կա: Հերթագրվածները շատ են,հնարավորությունները՝ քիչ. Նոր խմբասենյակի տեղ չունեն:Այդուհանդերձ, այստեղ փորձում են ինչ-որ չափով օգնել ու աջակցել:

Երեխաների թվի ավելացումը նախակրթարաններում ոլորտի պատասխանատուները բացատրում են ծնելիության աճով և ծնողների հետևողականությամբ: Վերջին տարիներին գնալով մեծ ուշադրություն է դարձվում երեխաների զբաղվածության և նախադպրոցական կրթության վրա,մանկապարտեզի դերն է մեծանում:
Քաղաքապետարանի կրթության բաժնի պետի խոսքով՝ նախորդ ուսումնական տարվա արդյուքները գոհացրել ու զարմացրել են կրթության պետական տեսչության ներկայացուցիչներին.խոսքը վերաբերում է և շենքային պայմաններին, և կրթության որակին:

Նախակրթարաններում յուրաքանչյուր երեխա պետք է գտնվի իր տարիքին համապատասխան խմբում. 2-3 տարեկանը կրտսերում,ոչ թե ավագ խմբում. բացասաբար է ազդում զարգացման վրա; Նման դեպքերը չեն բացառվում: Եթե նախկինում այստեսակ բացթողումներ էին լինում,այժմ հարցը խիստ է դրված,անգամ եթե այդ հնարավորությունը կա. Նախարարության պահանջն է:Եվ ոչ միայն այս հարցում:

Օգոստոսի մեկից արդեն գրեթե բոլոր մանկապարտեզնում սկսել են պատրաստվել ուսումնական տարվան.մաքրություն, ներկում, գույքով ու անհրաժեշտ պարագաներով համալրում: Համար 6 մանկապարտեզում չնորոգված խմբասենյակներ չկան, 7-ն էլ բարվոք են՝ համալրված անհրաժեշտ գույքով:
Ընդհանուր առմամբ, մոտ 1550 երեխա պետք է հաճախի այս տարի նախակրթարաններ,ավելին ,քան նախորդ տարի;
Հերմինե Միքայելյան