Դասագրքերն արդեն բաշխվում են մարզի կրթօջախներին

Spread the love
Դասագրքերն արդեն բաշխվում են մարզի կրթօջախներին

Գալիք ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը արդեն սկսվել է: Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները անհրաժեշտ քանակությամբ դասագրքերը ստանում են Կապանի համար 3 միջնակարգ դպրոցից: Ամբողջը այստեղ է կենտրոնացված: Սիսիանն ու Գորիսը արդեն ստացել են:

“Բաշխման գործընթացում նորություններ չկան, դասագրքերի քանակի խնդիր չի լինի”,-նշում են մարզպետարանում:
“Դասագրքերը աշակերտներին տրամադրվում են մեկ տարի ժամանակով”,-ասում է Հայկ Հարությունյանը: Բացառություն են կազմում առաջին դասարանցիների 4 դասագրքերը՝այբենարան,մաթեմատիկա,կերպարվեստ և տեխնոլոգիա. որպես նվեր են տրվում:

Այս տարի ևս սոցիալապես անապահով,միակողմանի ծնողազուրկ և ազատամարտիկների երեխաներին դասագրքերը կտրամադրվեն զեղչով կամ անվճար:
Ինչ վերաբերում է դասագրքերի բովանդակությանը. հատկապես մաթեմատիկայի դեպքում ծնողներից շատերը դժգոհում են առաջադրանքների բովանդակությունից: Խոսքը վերաբերում է հարցերին: Անգամ մանկավարժներն են համաձայն:Նույնսիկ տարրական դասարանների դասագրքերում առաջդրանքները երբեմն անտրամաբանական են ու բարդ երեխայի ընկալման համար: Մարզպետարանի կրթության բաժնում համամիտ են:

Ինչ վերաբերում է առաջին դասարանների խտությանը և դասվարների ընտրությանը. Հայկ Հարությունայնի խոսքով ՝ինչքան էլ ծնողի համար այս կամ այն մասնագետը առավել նախընտրելի լինի, պետք է հաշվի առնել չափորոշիչները.մեկ դասարանում 35 –ից ավելի աշակերտ չպետք է լինի: “Ծնողների մի մասը սկսել է գիտացել՝ինչքան դասարանում քիչ աշակերտ լինի,այնքան շահում է երեխան”,-ասում է:
Մանրամսները լուրերի՝24.08.2016 թողարկմանը:
Հերմինե Միքայելյան