ԿԲԿ-ի շտապ օգնությունը ծանրաբեռնված է աշխատում

Spread the love

ԿԲԿ-ի շտապ օգնությունը ծանրաբեռնված է աշխատում

Կապանի ԲԿ-ի շտապ օգնության ծառայության համար վերջին ամիսը հատկապես գերլարվածներից էր: Ավելի քան 370 զանգ է արձանագրվել կանչերի մատյանում,օրական միջինը 18: Թվերը զգալիորեն ավելին են, քան նախորդ տարի:
Ծառայության պատասխանատու Վիկտոր Սարգսյանը հերթական անքուն ու լարված գիշերն է անցկացրել : Քաղաքացիներին կոչ է անում չթողնել,որ դանակը հասնի ոսկորին:
«Կանչերի մեծ մասը մեր քրոնիկ հիվանդներն էին:Կոչ կանեի չսպասել,ժամանակին ընդունել հաբերը և դիմել ընտանեկան բժշկին»,-ասում է Վիկտոր Սարգսյանը:

Միայն այս գիշեր շտապ օգնության մեքենան 21 տուն է մտել, սպասարկել և հուսադրել ամենատարբեր տարիքի մարդկանց: Կան նաև երիտասարդներ՝20 տարեկանից բարձր: Այդուհանդերձ ,Վիկտոր Սարգսյանը նման ծանրաբեռնվածությունը բնական է համարում: “Պատճառներից մեկն էլ շոգն է ”,-աում է:
«Պետք է հետևել ջրային ռեժիմին, անհրաժեշտ քանակության ջուր օգտագործել: Հատկապես պետք է ուշադիր լինեն 60-նն անց մարդիկ և երեխաները: Լավ կլիներ օրական 2 լ ջուր խմել»:

Եվ, իհարկե, ճիշտ սնվելը նույնպես մեծ դեր ունի շոգ եղանակին: Բարձր ջերմաստիճանի դեպքում սննդային թունավորումները չեն բացառվում:
Շտապ օգնության ծառայությունում բուժանձնակազմը փորձում է տեղավորվել ժամանակի ու տարածության մեջ: Տրամադարության տակ հիմնականում մեկ մեքենա է: Բուժանձնակազմը 7 հոգուց է բաղկացած: Կանչերը հետևում են մեկը մյուսին,իսկ բնակիչներն էլ մեծ մասամբ անհամբեր են:

Օդերևութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին բարձր ջերմային ֆոնը կպահապանվի, անգամ՝ ջերմասատիճանի աճ կնկատվի:Իսկ դա նշանակում է՝ շտապ օգնությունում դեռ ծանրաբեռված կաշխատեն:
Հերմինե Միքայելյան