Պարտքով առևտուրը դեռ ուժի մեջ է

Spread the love

Պարտքով առևտուրը դեռ ուժի մեջ է

Կապանում առևտուրը 2 տեսակի է՝պարտքով և առձեռն: Սա ,իհարկե, առևտրականների բնորոշումն է: Ինչքան մարդկանց գնողունակությունը ընկնում է,այնքան երկարում են պարտքացուցակները: Ամեն տարի ուսումնական շրջանից առաջ խանութների տերերը հույսով են լցվում՝ ի վերջո առևտուրը կլավանա և ստիպված չեն լինի,ինչպես իրենք են ասում,առանց գումարի ապրանք բաց թողնել:»Մարզկենտրոնում բնակվողները,առայժմ, ի վիճակի չեն հրաժարվելու պարտքի գաղափարից»,-ասում են վաճառակետերում :
» Ծնողներ կան,որ հիմա պարտքով վերցնում են,հետո մինչև դեկտեմբեր կամաց-կամաց փակում «,-ասում է մանկավարժ Ժաննա Հարությունյանը:
Ուսումնական տարվա մեկնարկին հաշվված օրեր են մնացել,իսկ խանութներում՝ ոչ հաշված ապրանքներ: “Քաղաքի որոշ վաճառեկետերում դեռևս եռուզեռ չի նկատվում, պայուսակների տեսականին էլ գրեթե չի փոխվել” ,-նկատում են անցորդները:Մինչդեռ նախորդ տարի պատկերը բոլորովին այլ էր: Նույնը չի կարելի ասել երբեմնի հանրախանութի՝ “Կապան մոլլի” մասին: Այստեղ հովն ու զովը օգնում են : Մարդիկ չեն շտապում հեռանալ: Առևտրով զբաղվողները չեն դժգոհում :

Պարտքով առևտուրը դեռ ուժի մեջ է

«Պայուսակ, կոշիկ ,վերնաշապիկ,շրջազգեստ ու տաբատ, գրենական պիտույքներ. ամեն ինչ նոր ու գեղեցիկ պետք է լինի»,-ասում է գնորդներից մեկը: «Միջինը 100 հազ դրամ է անհրաժեշտ,եթե որակյալն ես նախընտրում» ,-ասում է Ժաննա Հարությունյանը:

Անկախ տարիքից ու սեռից, երեխաների ճաշակն է փոխվում, իսկ ծնողները դժվարանում են մերժել: Միշտ չէ ,որ գրպանի պարունակությունը համընկնում է ցանկության հետ՝հատկապես երբ դպրոցական պայուսակների գները սկսվում են 5000-ից ,ավարտվում 17 000 դրամով: Որա՞կն է կարևոր ,թե գի՞նը.այս դեպքում ևս կարծիքները տարբեր են:

Ինչքան էլ սոցիալական վիճակը վատանա, այնուամենայնիվ ,ծնողնեը փորձում են գոհացնել երեխաներին, խանութներից դուրս եկող փոքրիկների դեմքից կարելի է ենթադրել ՝ում ցանկություններն են իրականացել:
Հերմինե Միքայելյան