Բաղաբերդի 23 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում

Spread the love

 Բաղաբերդի 23 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում

Կապանի Բաղաբերդ թաղամասի համար 23 շենքի բնակիչները արդեն մեկ տարուց ավելի է ստիպված են գարշահոտություն շնչել: Շենքի կոյուղատար խողովակը առաջին հարկում ջարդվել է, իսկ կեղտաջրերը թափվում են նկուղը: Ներքևի հարկերում բնակվողները ստիպված են ամառվա շոգ օրերին դիմանալ հակահիգենիկ վիճակին:

Բնակիչների խոսքով՝ նախկինում էլ են հայտնվել նման իրավիճակում, բայց համախմբվելով լուծել են խնդիրը: Իսկ այս անգամ ոչ ոք ֆինանսապես ի վիճակի չէ:Համատիրության նախագահին չեն դիմել,հույս չունեն,թե կոյուղու հարցը կլուծվի:Քաղաքապետարան են դիմել:
«Դիմել ենք, քաղաքապետարանը ասելա կոմունալին, կոմունալն էլ ասումա մեր գործը չի,որ աղբը դրսում լինի կտանենք,բայց ներսից չեն կարող: Ո՞նց հանենք ներսի կեղտաջրերը»,-ասում է առաջին հարկի բնակչուհի Մարինե Առստամյանը:

Բաղաբերդցիները չգիտեն ,թե ինչու է խողովակը վթարվել.խցանումն է պատճառը,թե շենքում բնակվողների անզգույշ վերաբերմունքը , ոչ ոք չի կարող ասել: 9-րդ հարկում բնակավող Սվետլաննա Սարգսյանի խոսքով՝ ամեն պատահած բան չի նետում կոյուղին: Հարցը լուծել է պետք.չեն կարող դիմանալ գարշահոտությանը:Կուտակված կեղտաջրերը պետք է հեռացնել նկուղից,հետո արդեն կմտածեն խողովակի նորոգման մասին: Բայց սա դեռ ամենը չէ. կոյուղին մի կողմ, շենքի բակի անբարեկարգ վիճակը ևս հունից հանում է, էլ չեն խոսում խաղահրապարակի բացակայության մասին:

Թիվ 23 շենքում բնակվողները իրենց անտեսված են զգում:
Հերմինե Միքայելյան