Փոսային նորոգումներ Ազատամարտիկների փողոցում

Spread the love

Փոսային նորոգումներ Ազատամարտիկների փողոցում

Դեպի Բաղաբուրջի հուշահամալիր տանող Ազատամարտիկների փողոցի անմխիթար վիճակի մասին Կապանում բնակվողներից շատերը գիտեն: Առհասարակ, գրեթե բոլոր հիշատակության օրերին, տխուր և ուրախ առիթների ժամանակ նախ յուրաքանչյուրը իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Բաղաբուրջի հուշահամալիրում:Ոչ մեկի աչքից ճանապրհի վիճակը չէր վրիպել.թե անցորդների և թե երթևեկողների: Թաղային լիազոր Թամարա Օհանջանյանի խոսքով՝ փողոցի անվանը հարիր չէ նման պատկերը:

Քաղաքապետարանից տեղեկացրին ,որ Ազատամարտիկների փողոցի նորոգումը ձգձգվեց “Հայջրմուղկոյուղու” “Կապան” տեղամասի կողմից կատարվող աշխատանքների պատճառով: Ջրամատակարարման ցանցի նորոգման ժամանակ ճանապարհին քանդման աշխատանքներ էին ընթանում: Հայջրմուղկոյուղին գործն ավարտել է, ճանապարհի նորոգումը սկսվել է: “Կապանի ճանապարհների շինարարություն և շահագործում”ՓԲԸ-ը ճանապարհի ամբողջ եկայնքով փոսային նորոգման աշխատանքներ է սկսել.մեկ շաբաթ է արդեն :Պատվիրատուն քաղաքապետարանն է:

Ընկերության աշխատակիցները գործը կատարում են 2 խմբով և վստահորեն ասում ՝երկար կծառայի: Շոգին հարմարվել են .առավոտյան 8-ից են սկսում:

Կապանի ճանշինի աշխատակիցները ոչ միայն փոսերն են լցնում և ասֆալտե ծածկ փռում,այլև ճանապարհի եզրերը մաքրում,ազատում կանաչից ու աղբից: Բացի այդ՝ լսելով մի քանի բնակիչների բողոքները,թե անձրևաջրերը իրենց տներն են լցվում, աշխղեկ Աշոտ Իսրայելյանը խոստացել է աջակցել ու ջրահեռացման հարցը լուծել: Թաղամասում բնակվողները ուշադիր հետևում են ընթացքին և անհամբեր սպասում փոսերի նորոգման ավարտին: