40 մլն դրամ է հարկավոր Շինարարների սողանքի կանխարգելման համար

Spread the love

40 մլն դրամ է հարկավոր Շինարարների սողանքի կանխարգելման համար

Տեղումները դադարեցին, իսկ Կապանի Շինարարների թաղամասի սողանքի շարժը`ոչ: Ավելի ստույգ՝լանջն ի վար իջնող ճեղքը 2 մ ամպլիտուդ է կազմում: Սա մասնագետների ուսումնասիրությունների արդյունքներից մեկն է: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի ձեռքի տակ վարչապետին ուղղված նամակն է: Ստեղծված իրավիճակը՝ չափումներով ու նկարագրություններով, գրության մեջ է: Հողի հոսքը կանխարգելելու նպատակով պաշտպանական միջոցառումներ են առաջարկվել:
«Նախնական 40 մլն դրամ է հարկավոր, ՀՀ վարչապետի կողմից կա համապատասխան հանձնարարական:Նոր ֆինանսական տարում միգուցե նախատեսեն այդ գումարը, առայժմ պետբյուջեում նման միջոցներ չկան»,-նշեց մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:

Հիշեցնենք ,որ սողանքի ակտիվության մասին “Սոսի” հեռուստատեսությամբ բարձրաձայնվել էր հունիսին: Հողի ճեղքի առաջացմանը նպաստել էին նաև առատ տեղումները: Վտանագվոր գոտի էին ժամանել մարզային և քաղաքային իշխանությունների ,մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Առաջին իսկ հայացքից պատկերը վտանգավոր էր:Տեղում որոշվեց ծանուցել Շինարարների և Գարեգին Նժդեհի թաղամասերի բնակիչներին, համար 10 միջնակարգ դպրոցի անձնակազմին: Ցանկալի էր լքել բնակելիները: Վարդան Դավթյանի խսքով՝ 15 տներում բնակվողներն արդեն զգուշացվել են: Աշխատանքային խումբը կրկին այցելել է սողանքային գոտի: Ընդերքային ջրերը լաբորատոր քննության են ենթարկվել:

Իսկ բնակիչներին առավել շատ հետաքրքրում է իրենց հետագա վիճակը: Ի՞նչ անել, ու՞ր գնալ ապրելու , ու՞մ դուռը բախել, ինչպե՞ս թողնել տարիներով ստեղծածը: Վախը սրտներում ապրում են, մինչև հարցին կոնկրետ լուծում տրվի: Մարզպետարանում և քաղաքապետարանում այս հարցերի պատասխանները չունեն:
Ինչ վերաբերում է դպրոցին, սողանքի հնարավոր ազդեցություններին , Վարդան Դավթյանը դեռ չի շտապում ասել,որ դպրոցի համար էլ է սողանքը վտանգ ներկայացնում:

Մնում է սպասել պետբյուջի գումարներին:
Մանրամասները Լուրերի՝17.08.2016 եթերում