Ջուր չկար

Spread the love
Ջուր չկար

Օգոստոսի 16-ին մարզկենտրոնի տարբեր թաղամասերում բնակիչները զրկվել էին խմելու ջրից: Առավոտյան կողմ միայն ջրամատակարարումը վերականգնվեց,սակայն ծորակից հոսող ջուրը պղտոր էր ՝խմելու և կենցաղում օգտագործման համար ոչ պիտանի: Օրվա երկրորդ կեսին անգամ ջրի պղտորությունը մնացել էր նույնը:

”Հայջրմուղկոյուղի“ՓԲԸ «Կապան» տեղամասի տնօրենից փորձեցինք պարզել՝ինչով էր պայմանավորված ջրամատակարարման խափանումը և ինչու է հոսող ջուրը անորակ: Հովհաննես Գևորգյանը մեզ հետո ունացած հեռախոսազրույցում նշեց,որ ջրազրկման պատճառը խմելու ջրի պղտորությունն էր:»Հողակտոր էր մտել ջրընդունիչ»,-նշեց Հովհաննես Գևորգյանը: Ջրի պղտորությունը ժամանակի ընթացքում կկարգավորվի,-ավելացրեց նա: