Թեժ պայքար Կապանի թիվ 3 միջն.դպրոցի տնօրենի պաշտոնի համար

Spread the love

Թեժ պայքար Կապանի թիվ 3 միջն.դպրոցի տնօրենի պաշտոնի համար

Կապանի համար 3 միջնակարգ դպրոցի նոր տնօրեն նշանակելու մասին վաղուց է խոսվում: Արդեն նախկին տնօրեն Էդիկ Բեգլարյանի կենսաթոշակի տարիքը լրացել է :Տարբեր անուններ շրջանառվեցին՝ կրթության հետ կապ ունեցող անձանց և ոչ միայն: Սյունիքի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի ականջին ևս խոսակցություններ են հասել: Ինչպես ինքն է ասում, տնօրենի հարցը հասարակական լայն հնչեղություն է ստացել:Պարզվեց նաև,որ համար 3 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնի համար արդեն մեկ անգամ մրցույթ է անցկացվել,սակայն առանց օրենքի պահանջը կատարելու,այսինքն` առանց մրցույթի մասին նախապես հայտարարություն տալու : Պարզաբանում է Հովիկ Ալեքսանյանը:
«Ես նախապես էլ գիտեի,որ….ոչ թե նախապես գիտեի,այլ կասկածեցի ,ուսումնասիրեցի և տեսա,որ ճշմարտությանը համապատասխանում է. հայտարարություն տրված չէր:Խորհրդի հետ քննարկեցինք, խորհուրդը գտավ,որ հրապարակայնությունը ապահովված է.Կապանում չկա մարդ,որ չիմանար 3-րդ դպրոցում տնօրենի մրցույթ է լինելու «,-ասում է Հովիկ Ալեքսանյանը:
,- 5 թեկնածուներ դիմել էին, մինչդեռ, չհայտարարված մրցույթին մասնակցեցին 2 հոգի՝Սյունիքի համայնքի դպրոցի արդեն նախկին տնօրեն Արթուր Մնացականյանը և համար 3 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարինե Ղազարյանը:Հովիկ Ալեքսանյանը չցանկացավ բարձրաձայնել 5 թեկնածուների անունները:

8 անդամից բաղկացած դպրոցի կառավարման խորհուրդը թերացել է,հրապարակայնությունը չի ապահովել: Նրա մեջ ընգրկված էին 2 ծնող, 2 ուսուցիչ, ԿԳՆ մեկ և մարզպետարանի 3 ներկայացուցիչ,որից մեկը ՏԻՄ-ից էր: “ Մրցույթի 2-րդ մասնակիցը՝Մարինե Ղազարյանը , արդյունքների հետ համաձայն չէ,բողոքարկել է”,-նշում է վարչության պետը:

“Մարզպետի կարգադրությամբ համար 3 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կրկին մրցույթ կանցկացվի, անգամ եթե օրենքի մեկ կետ է խախտվել”,-ընդգծեց վարչության պետը:

“Նախկին տնօրեն Էդիկ Բեգլարյանը կշարունակի մաթեմատիկա դասավանդել դպրոցում: Առարկայի մասնագետի պակաս ունենք,այդ իսկ պատճառով էլ մնում է”,-ասում է Հովիկ Ալեքսանյանը:
Մարզի տարածքում դպրոցների տնօրենների թափուր պաշտոններում պաշտոնակատարներ են նշանակվել նաև Օխտարի դպրոցում՝Կապանի համար 10 միջնակարգ դպրոցի զինղեկ Վարդան Ստեփանյանը: Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Կապանի համար 2 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Լիլիթ Առաքելյանը: Տնօրեններ են ընտրվել Գորիսի համար 5 և 6 դպրոցներում, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Խոզնավարի միջնակարգ դպրոցում : Վարչության պետը նշեց նաև,որ, ի տարբերություն հանրապետության մյուս մարզերի, Սյունիքում այս տարի դիմորդների թիվը աճել է 100-ով:
» 775 դիմորդ էր այս տարի մասնակցել միասնական քննություններին, բոլորը ընդունվել են բուհեր:Եթե մեկ-երկու առարկայից կտրվել են,ապա եղած միավորով կարողացել են ընդունվել մեկ այլ բուհ»,-նշում է Հովիկ Ալեքսանյանը:

Այս տարի դպրոց կհաճախի 1627 առաջին դասարանցի,նախորդ տարվա 1688-ի փոխարեն: