Շինարարների բնակիչների նյարդերը տեղի են տալիս

Spread the love

Շինարարների բնակիչների նյարդերը տեղի են տալիս

Փոքրիկ Արթուրը Կապանի Շինարարների թաղամասից է: Դատարկ շիշը ձեռքին բակի ցայտաղբյուրի մոտից է գալիս`կրկին հիասթափված. ջուրը կտրել են: Ու այսպես ամեն օր: Շինարարների թաղամասում բնակիչներին բավական է հարց տալ ջրամատակարարումից, բոլորի նյարդերը տեղի են տալիս:

» Բանվորը գալիսա տուն քրտնած,ջուր չկա: Շորերը ուզում ես լվանաս, մնումա լվացքի մեքենայում:Առավոտը 10-ից կտրում են մինչև 18:00-ն:Հետո մինչև 23:00-ն ենք ջուր ստանում:Ինչ կարող ենք անել: Աշխատող մարդիկ ենք,իրիկունը գալիս ենք լողանալու՝ ջուր չկա»,-ասում է Շինարարների բնակչուհի Գայանե Թևանյանը:

Ինչպես իրենք են ասում՝ եղանակները տաքանալուն պես Շինարարների թաղամասում խմելու ջուր ժամով են ստանում: Տիկին Մարիետտան խոհանոցի ծորակն է բացում՝ցույց տալու, կեսօրվա թեժ ժամերն են ջուր չունեն: Երջանիկ պատահականություն է՝ջրերը տվել են: Բայց չի հավատում.ջրմուղին ինչ-որ մեկը տեղյակ է պահել, որ նկարահանող խումբը թաղաամասում է:
Շոգին դիմանալու միջոցներից մեկն էլ ջուրն է, մի քանի ժամով են ստանում:Էլ չեն խոսում կենցաղում ջրի անհրաժեշտության մասին:

Հայջրմուղկոյուղու “ Կապան ”տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը հարցին պատասխանեց հեռախոսով: Այն որ Շինարարների թաղամասի բնակիչները մի քանի ժամով են ջուր ստանում, պատասխանատուն տեղյակ էր:” Պատճառը ջրի ոչ բավարար քանակությունն է, ջրի ծախսը շատ է, բոլոր թաղամասերում չեն կարող շուրջօրյա ջրամատակարարում ապահովել:Տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս”,-նշեց Հովհաննես Գևորգյանը: “Տեղումների դեպքում հնարավոր է Շինարարներում ջրամատակարարումը երկարի”: Հարցին թե բնակիչները ենթադրում են,թե ջուրը լողավազաններին է հատկացվում, Հովհաննես Գևորգյանը պատասխանեց՝մեկը մյուսի հետ կապ չունի ,այլ ուղղություն է:Շինարարների թաղամասի բնակիչներին մնում է սպասել անձրևներին:

Հերմինե Միքայելյան