Ահազանգերը շատ են,փաստերը՝քիչ.բնապահպաններ

Spread the love

Ահազանգերը շատ են,փաստերը՝քիչ.բնապահպաններ

Կապանցի բնապահպանների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ ապօրինի ծառահատումները, որսը և մարդու վարքագիծը արգելոցներում: Ամիսներ առաջ «Օրհուս»բնապահպանական կենտրոնի կլոր սեղանի շուրջ նստած էին պետարգելոցների,անտառտնտեսության և բնապահպանական կառույցների ներկայացուցիչները : Քննարկման սեղանին լուսանկարներ էին: Ներկաները փորձում էին պարզել ՝ որ տարածքներում են կատարվել ապօրինի ծառահատումները և ովքեր են հնարավոր մասնակիցները: Գործը իրավական ընթացք ստացավ :Մինչդեռ մարդու վերաբերմունքը բնության նկատմամբ կարծես թե չի փոխվում:

«Մինչև 2015թ-ը նման երևույթներ մեր տարածաշրջանում քիչ էին:2015-16թթ-ին բավականին ահազանգեր կան:Բավականին մեծածավալ, արդեն արտադրական բիզնեսի շրջանակներում է:Եթե այն ժամանակ բնակչությունը վառելափայտի համար էր,իսկ դրա համար կաղնիներ չէին կտրում:Ներկայումս էլի ահազանգեր կան,մենք այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք,նկարահանենք»,- նշում է Աշոտ Ավագյանը:
“Աշոտ Ավագյանի խոսքով՝ահազանգերը շատ են, փատերը՝ քիչ:Արգելված տարածքներում ապօրինություններ են կատարվում ,մինչդեռ ոչ միշտ է հաջողվում ապացուցել,իսկ ահազանգողները խնդրում են պահպանել աղբյուրի գաղտնիությունը”,-նշում է “Օրհուս” կենտրոնի համակարգողը:
«Ահազանգեր շատ ենք ստանում,բայց այդ պահին տեխնիկա չի լինում: Մենք մի անգամ մեքենայով գնացել ենք,բայց չենք կարողացել հասնենք:Կանգնեցինք,հետ գալուց տեսանք վիլիս մեքենաներով հետ ենք գալիս»,- ասում է Աշոտ Ավագյանը:

«Արգելոցներում և հատուկ պահպանվող տարածքներում պետք է կառավարման ձևը փոխել»,-ասում են բնապահպանները: Նրանք մտադիր են ձեռքները ծալած չնստել:
«Քայլեր կձեռնարկվեն,երբ ձեռքի տակ փաստեր ունենանք»,-աում են: