Վարորդն ինքը կարող է վթարի վայրում լրացնել հայտարարագիրը և նկարել

Spread the love

Վարորդն ինքը կարող է վթարի վայրում լրացնել հայտարարագիրը և նկարել

Ոչ բոլորն են տեղյակ ,որ արտերկրում հանգստանալու մեկնելուց առաջ կարող են ապահովագրել ոչ միայն առողջությունը,այլև կյանքը: Միչդեռ որոշ երկրներում պարտադիր պահանջ է: Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները տարեցտարի ընդլայնում են ծառայությունների ցանկը: Հետագա խնդիրներից խուսափելու համար պարզապես պետք է քաջատեղյակ լինել:
« Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ Կապանի մասնաճյուղի ղեկավարը ընդգծում է,եթե արտերկրում գտնվելու ժամանակ անձի ոռողջությանը վնաս է հասցվել կամ անձը դժբախտ պատահարի զոհ է դարձել ալկոհոլի ազդեցության տակ,ապա պայմանգիրը չի գործում: Հովհաննես Ավանեսյանը պարզաբանում է,թե ինչ ծառայություններ են մտնում բժշկական ապահովագրության մեջ:

«Իհարկե,որոշ սահմանափակումներ կան»,-ավելացնում է պատասխանատուն: Չի բացառվում: Հանգստի մեկնած անձինք կլինեն, ովքեր կցանկանան օգտվել արտերկրում գտնվելու հնարավորությունից և ապահովագրությունից: Ապպա ընկերությունը հիվանդությունների ցանկ է մշակել:

Հովհաննես Ավանեսյանը ուրախությամբ է նշում. մինչև այժմ հանգստի մեկնողները դեռևս դժբախտ պատահարների կամ բժշկական ապահովագրություններից չեն օգտվել:

Հայաստանում կատարված ավտոմեքենաների ապահովագրությունը գործում է միայն Հայաստանի և ԼՂՀ տարածքում:Սեփական մեքենայով արտերկիր մեկնողներն հաճախ այս հարց են ուղղում:
« Արմենիա Ինշուրանսի» Կապանի մասնաճյուղի ղեկավարը ձեռքի տակ ՃՏՊ հստակ վերլուծություն ունի: Ամառվա ամիսներին ավտովթարները քիչ են,պատճառված վնասի չափը մեծ,քան ձմռանը:
Ի գիտություն վարորդերին, ապպա ոլորտում հերթական փոփոխությունն է նախատեսվում:
«Ավելի հեշտացվել է. վթարի մասնակիցների համար:Վթարի ժամանակ մինչև 50 հազ.դրամի վնասի չափի դեպքում, եթե կա մեղավոր կողմ, վարորդները կարող են ինքնուրույն կազմել համաձայնեցված հայտարարագիրը, հեռախոսով կամ այլ միջոցներով 3 հատ նկար անել վթարից և դիմել ապահովագրական ընկերությանը ՝հատուցում ստանալու»,- ասում է Հովհաննես Ավանեսյանը:
Համաձայնեցված հայտարարգրի ձևը վարորդները կարող են վերցնել ապահովագրական ընկերություններից:

Հերմինե Միքայելյան