Հրդեհները կիսով չափ պակասել են

Spread the love
Հրդեհները կիսով չափ պակասել են

Մոտ 80 հրդեհի դեպքով պակաս,քան նախորդ տարի.Սյունիքի մարզային հրդեհային և տեխանվտանգության տեսչության տվյալներն են:Նյութական վնասի չափը ևս պակասել է՝5մլն դրամով: Արձանագրված 76 հրդեհներից 53-ը խոտածածկ տարածքներում են եղել:

«Բայց սա դեռ չի նշանակում ,որ կարող ենք հանգիստ շունչ քաշել: Առջում օգոստոսն ու սեպտեմբերն են ,որոնք պակաս հրդեհավտանգ չեն»,-նշում են կառույցում և զգոնությունը չեն կորցնում՝կրկին հորդորելով բնակիչներին զգույշ վարվել կրակի հետ:

Վարչական պատասխանատվության են ենթարկվել 6 անձինք: Հրդեհային տեսչությունում բնակիչներին հորդորում են զգույշ լինել նաև կենցաղում: Կրակի բռնկման պատճառները հաղորդալարերի կարճ միացումներն են , գազից օգտվելու կանոնների խախտումը; Հատկապես Մեղրիում և Ագարակում առավել հաճախ են նման դեպքեր արձանագրվում.համայքները գազաֆիկացված չեն, օգտագործվում են գազի բալոններ: