Փայտանյութի արժեքը իջել է

Spread the love

Փայտանյութի արժեքը իջել է

“Սպասածից էլ զով ամառ և հրդեհի ոչ մի դեպք վերջին ամիսներին”,-նշում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղում: Տարբերությունն ակնհայտ է. նախորդ տարի պատկերը բոլորովին այլ էր: Կապանի անտառտնտեսության ղեկավարի խոսքով՝ պատճառներից մեկը նաև մարդկանց վերաբերմունքն է բնության նկատմամբ:Դեպի լավն է փոխվել:

Կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանը զրույցի ընթացքում շտապում է տեղեկացնել կանգուն ծառի գինն է իջել :
» Համապատասխան ցուցում եկավ,որ մինչև սեպտեմբերի 1-ը 1300 դրամով իջել է փայտանյութի արժեքը, 9720դրամի փոխարեն դարձել է 8400 դրամ»,-նշում է նա :

2800խմ փայտանյութ, հատատեղերի շահագործման պայմանագրերն արդեն կնքվել են.Գարիկ Միրզոյանը տարվա անելիքներն է մատնանշում և ավելացնում՝տեղումները երբեմն խանգարում են հատատեղերի աշխատանքներին :
Իսկ ինչ վերաբերում է տերևակերների կամ ծառերի այլ տեսակի վնասատուների բազմացմանը, կարելի է ասել եղանակը նպաստավոր չէր: «Դեպքեր չեն արձանագրվել,հետևաբար ավիասրսկումներ կամ պայքարի այլ միջոցներ չեն ձեռնարկվել ,-նշում է Գարիկ Միրզոյանը: Պատճառը նաև նախկինում կատարած սրսկումներն են»,-աում է:

Հերմինե Միքայելյան