Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը

Spread the love

Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքըՄարզպետարանի շենքի վրա հարձակում է նախապատրաստվում, քաղաքում ինչ –որ ավազակային խումբ է աշխատում. նման խոսակցությունները են տարածվել բնակչության շրջանում ։ Այդ ամենի պատճառը մշակույթի կենտրոնի ճակատային հատվածում տեղադրված տեսախցիկն է դարձել։ Մարդիկ նկատելով այն ենթադրություններ են անում, միմյանց հարցուփարձ անում ինչ նպատակով է տեսախցիկ հայտնվել տարածքում։ Տեսախցիկ տեղադրելու նախաձեռնությունը «Առաջադեմ մեդիա տեխնոլոգիաների կենտրոն» Հկ-ինն է։
Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը
«Ինչ վերաբերում է տեսախցիկին ,ունի երկու նպատակ։ Առաջինը՝ դա քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվում է անվտանգության գործառույթներ,այսինքն այս գեղեցիկ կենտրոնական հրապարակի անվտանգության պահպանության գործառույթն է ,երկրորդը ինչու չէ մեր համաքաղաքացիները, որոնք գտնվում է արտերկրում օնլայն հնարավորություն է տեսնելու մեր գեղեցիկ հրապարակ» ,- ասաց հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը։

Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը
Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը
Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը

Հանրապետությունում երկրորդը իր տեսակով երգող և գունային լուծումներով հագեցած շատրվանները, ինչպես երևում է մետաղադրամների առկայությունից ջրի մեջ , ոմանց համար երազանք պահելու, կուշտ կերածների համար է՝լ խաչապուրու մնացորդ նետելու վայր են դարձել ։ Այս օրինակները դեռ մեղմ են։Այստեղ կատարվող անշնորհքությունները բազմաբնույթ են։
Կապանցիները անտեսում են նաև ցուցանակներ ,որտեղ հստակ նշված է՝ « Արգելվում է շատրվաններում լողալը» ,իսկ շրջակայքի կանաչ տարածքներն էլ անխնա կոխկրտում են։ Մշակույթի կենտրոնի տնօրենը առանց վրդովմունքի չի կարողանում ներկայացնել ստեղծված իրավիճակը։ «Այդ ամենը մեր կապանցիների անբարիացակամ վերաբերմունքի արդյունքն է սեփական քաղաքի նկատմամբ»,-ասում է ։

Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը
Ի՞նչի համար է տեսահսկվում Կապանի շատրվանների տարածքը
Հատկապես երեկոյան ժամերին հանգստյան գոտու տարածքում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չի լինում։ Աշոտ Գրիգորյանը հույս ունի` տեսախցիկը կօգնի արձանագրելու կատարվող անկարգությունները և դրանց հեղինակներին հարկ եղած դեպքում պատասխանատվության կենթարկեն։