Բնապահպանական հերթական ծրագիրը Սյունիքում

Spread the love

Բնապահպանական հերթական ծրագիրը Սյունիքում

“Մարդը բնությանը վնաս է հասցնում նաև սոցիալական վիճակից ելնելով”,-ասում է “Խուստուփ” ԲՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
“Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն“այսպես է կոչվում հերթական բնապահպանական ծրագիրը: Մեկնարկել է հունվարից:Կենտրոնում կրկին մարդն է և նրա կողմից հասցվող վնասը շրջակա միջավայրին ,այդ թվում կենդանական աշխարհին:Վլադիկ Մարտիրոսյանը ընդգծում է.ծրագիրը հենց նպատակ ունի բարելավել շահառու համայնքների սոցիալական վիճակը՝այս կերպով փորձելով մարդուն հետ պահել որսից ու ծառահատումներից:

“Սիսիանի 7 համայնքները պատահական չեն ընտրվել”,- ընգծում է Խուստուփ ԲՀԿ նախագահը:Այս տարածքներում է գտնվում վտանգված կենդանատեսակների՝ բեզուարյան այծի,հովազի միգրացիայի ճանապարհը:Միջանցքը հարում է վերը նշված համայնքներին: Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնության կողմից,իրականացվում “Բնության համաշխարհային հիմնադրամի “աջակցությամբ : “Խուստուփ” ԲՀԿ-ն մրցույթում հաղթողներից է: Աշոտ Ավգայնի խոսքով՝ ոչ թե որպես “Օրհուսի” ներկայացուցիչ,այլ որպես անհատ է աջակցում ծրագրին:
Ծրագրի շրջանակներում կարճ պատմվածքի մրցույթներ են անցկացվելվել:Հաշվի էեն առնվել շահառու համայքների երեխաների ու բնակիչների կարծիքները բնության ու մարդու կապի վերաբերյալ: Հաղթող ճանաչված դպրոցականները եղել են Ծավում:
Իսկ 4-րդ մրցույթը արդեն ուղղված կլինի Սիսիանի 7 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:Այսինքն՝ ամեն համայնքից մեկ հոգու գումար կտրվի՝ բիզնես սկսելու: Փորձը արդեն կա Շիկահողում:Իսկ Սիսիանում ոմանք մդաիր են շահելու դեպքում գումարով վարսավիրանոց բացել:

“Ծրագիրը կշարունակվի մինչև 2020 թ-ը,եթե ոչինչ չխանգարի”,-նշում է Վլադիկ Մարտիրոսյանը:
Հերմինե Միքայելյան