Թոքաբորբի մեծ թվով դեպքեր Կապանում

Spread the love

 Թոքաբորբի մեծ թվով դեպքեր Կապանում

Կապանի ԲԿ-ի գլխավոր վարակաբանի հեռախոսը չի լռում: “Զարմանալի ոչինչ չկա ամառվան բնորոշ է”,-ասում է Աիդա Բադալյանը: Ոմանք նախքան հիվանդանոց հասնելն են փորձում բուժվել տնային պայմաններում :Փորձառու մասնագետը խորհուրդ է տալիս՝ինչ անել: Այդուահանդերձ, դիմողների թիվը չի պակասել.հատկապես վերջին ամիսներին:

Ապրիլ –մայիսից գլուխ բարձրացրած սուր շնչական վարակը դեռ չի նահանջել: “Ուսումնասիրությունները պարզեցին՝ Ա և Բ խմբի գրիպ չէ. սուր շնչական վարակ է: Ժամանակին բժշկի չդիմելու դեպքում նաև թոքաբորբի է վերածվում”,-նշում է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը: Միայն մայիս ,հունիս և հուլիս ամիսներին ԿԲԿ և պոլիկլինիկա է դիմել ավելի քան 200 մարդ:Մեծ մասը թոքաբորբով: Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում 73 հիվանդ է դիմել, ինֆեկցիոն բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 17 հոգի,որից 5-ը երեխաներ: Ոմանք էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:
Այս ամառ, ի տարբերություն աղիքային վարակների,թոքաբորբը առավել արտահայտված էր ,որը ամառվան բնորոշ չէ:

“Նմուշառումները և ուսմնասիրությունները դեռ շարունակվում են: Պարզելու՝ գրիպի դեպքեր կան,թե սուր շնչական վարակ է:Տվյալները թվերով հաղորդվում են հիգիենիկ հակահամաճարակյաին տեսչութուն”,-ավելացնում է ինֆեկցիոն բաժամունքի վարիչը:Իսկ ի՞նչն է սուր շնչական վարակի տարածման պատճառը: Մասնագետները չեն բացառում նաև եղանակային կտրուկ տատանումներն ու բնակչության ակտիվ տեղաշարժը:
Վերջին 4 ամիսներին տարածաշրջանում լեշմիանոզի դեպքեր չեն արձանագրվել:
«Իսկ ինչ վերաբերում է մոծակների խայթոցներից տարածվող հիվանդությւոններին ու ,օրինակ մալարիային, այս տարի տարածաշրջանում դեպքեր չեն արձանգրվել:Իսկ ընդհանրապես Հայաստանը համարվում է մալարիայից ազատ գոտի: Հսկողությունը խիստ է»,-եզրափակեց խոսքը Աիդա Բադալյանը:

Հերմինե Միքայելյան