Տարեսկզբից մինչ այսօր 163 երկրաշարժ

Spread the love

Տարեսկզբից մինչ այսօր 163 երկրաշարժ«Տեղի է ունեցել երկրաշարժ Ադրբեջանի տարածքում , Քուրդամիր քաղաքից 4 կմ դեպի հյուսիս արևելք ընկած տարածքում ».չնայած հեռավորությանը հարևան երկրում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել է նաև Կապանում։ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության» սարքերը արձանագրել են օգոստոսի 1-ին տեղական ժամանակով 8-46-ին գրանցված երկրաշարժը։
«Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ,որը համապատասխանում է 5 մագնիտուտ հզորությունը ,խորությունը՝ էպիկենտրոնում կազմել է 10-ը կիլոմետր»,-ասում հարավային ծառայության տնօրեն Կիմ Բադալյանը։
Տարեսկզբից մինչ այսօր 163 երկրաշարժ
Հասարակական տրանսպորտում, փողոցում, սոցիալական էջերում առավոտվանից բնակիչները միմյանց հարցուփորձ էին անում. «Արդյոք՞ զգացել են ցնցումը»։
Կիմ Բադալյանի խոսքով առավել ուժգին ցունցումները նկատելի են եղել ԼՂՀ տարածքում ՝ Ստեփանակերտում։ Իսկ Հայաստանում զգացել են Վայոց Ձորի, Սյունիքի , Երևանի որոշ վարչական շրջաններում։ Անցած ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ ծառայությունը 163 երկաշարժ է գրանցել։ Միայն հուլիսին դրանց թիվը հասել է 60-ին ,որից 22 Կապանի կայանն է արձանագրել, 38 Գորիսի։
Շենք- շինությունների սեյսմիկ խոցելիության աստիճանի , տեխնիկական իրավիճակի գնահատումներ կատարելը , ծառայության հիմնական գործառույթներից է ։