Գորիսում մեկնարկել է անասնապահության վարման դասընթաց՝ դպրոցականների համար

Spread the love

Գորիսի Անասնաշուկայում մեկնարկել է դպրոցականների համար ամառային դասընթաց՝ գյուղատնտեսության կառավարման և անասնապահության վարման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:

Գորիսում մեկնարկել է անասնապահության վարման դասընթաց՝ դպրոցականների համար

Դասընթացը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակում: Դասընթացի նպատակն է Սյունիքի մարզի գյուղական համայնքների երիտասարդ սերնդի մոտ սեր արթնացնել գյուղատնտեսությամբ զբաղվելու նկատմամբ, վաղ հասակից զարգացնել երեխաների գիտելիքները և ծանոթացնել անասնապահության վարման արդի մեթոդներին և միջոցներին:
Գորիսում մեկնարկել է անասնապահության վարման դասընթաց՝ դպրոցականների համար

Ամառային դասընթացը մեկնարկել է հունիսի 9-ին և կշարունակվի շուրջ մեկ ամիս: Այդ ընթացքում Գորիսի և Սիսիանի շրջանների շուրջ 50 համայնքների 13-15 տարեկան դպրոցականները տեսական և ինտերակտիվ գործնական պարապմունքների արդյունքում կծանոթանան անասնապահության վարման արդի մեթոդներին, Անասնաշուկայի աշխատանքներին և ագրովաճառակետում ներկայացված ժամանակակից տեխնիկային:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (ՇԶՀԳ) ֆիանանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: