Ո՞ր արտադրության դեղամիջոցներն են նախընտրելի

Spread the love
Ո՞ր արտադրության դեղամիջոցներն են նախընտրելի

Ո՞ր դեղագործական ընկերությունների և ո՞ր արտադրության դեղերն են որակյալ,հայկականի՞ն վստահել,թե՞ արտասահմանյանին:Դեղատան երկարամյա աշխատակից Սիրանուշ Ղազարյանը հարցերին պատասխանում է՝ելնելով սեփական փորձից:«Առավել շատ արտասահմանյանն է նախընտրելի»,-ասում է:

«Մարզկենտրոնի դեղատներում այցելուների պակաս չի զգացվում»,-վստահեցնում են աշխատակիցները. Անկախ տարվա եղանակից ու օրվա ժամից`դեղերի կամ այլ պարագաների անհրաժեշտություն միշտ էլ կա: Այդուհանդերձ ,ամառը առանձնանում է:Աշխատակիցիները նկատել են. հաճախելիությունը հենց այս շրջանում է ակտիվանում :
Դեղատուն մտնողներից ոմանք կարևորում են նախ դեղամիջոցների գներն ու ժամկետները:

Ինչպես առևտրի մի շարք ոլորտներում , դեղերի վաճառքի դեպքում ևս գնային տատանումներ են նկատվում: Ամսվա ընթացքում դրանք մի քանի անգամ փոփոխվում են,իսկ տարբերությունը դեղատնից դեղատուն նկատելի է:

Ո՞ր արտադրության դեղամիջոցներն են նախընտրելի

Մարդկանց հետ աշխատելիս հատկապես նրանց առողջությանը վերաբերող հարցերին զգույշ մոտեցում է պետք. Պատասխանատվությունը մեծ է: Մի շարք դեպքերում այցելուները առանց բժշկի դիմելու դեղատան աշխատակցիների խորհրդին են դիմում :Սիրանուշ Ղազարյանի խոսքով՝ինքն աշխատում է այս դեպքում հաճախորդին առաջարկել առավել անվնաս դեղամիջոցներ,որոնք կարելի է օգտագործել առանց բժշկի նշանակման:
Մանրամասները Լուրերի՝ 24.06.2016-ի հաղորդմանը.