Վերջին միասնական քննությունը,բայց ոչ վերջինը ոմանց համար

Spread the love

Վերջին միասնական քննությունը,բայց ոչ վերջինը ոմանց համար

Կայացավ վերջին միասնական քննությունը: Ռուսերենից. Կապանի համար 9 ավագ դպրոցում: Սակայն ոչ վերջինը որոշ դիմորդների համար. Առջևում դեռ բանավորներն են,որոնք կկայանան ամսվա վերջին ՝արդեն մայրաքաղաքում: Դիաննա Բարխուդարյանի համար ռուսերենը 2-րդ միասնականն էր,դեռ ռուս գրականությունից բանավոր պետք է հանձնի: Ինչու ռուսերեն և ոչ անգլերեն,ինչպես շատերը,դիմորդն այսպես պատասխանեց.
«Գենետիկորեն է գալիս,կարելի է ասել հարազատ»,-ասում է:

Ինչպես քննական կենտրոնի պատասխանատուներն են նշում, երեխաները բավականին խելացի ու պատրաստված էին.գլուխները կախ աշխատել են:Դինաննան նրանցից մեկն է,բարձր միավոր է ակնկալում:Խոստովանում է` ձեռքին կապած թալիսմանն է նաև իրեն հաջողություն բերում:

Ռուսերենի միասնական քննությանը մասնակցեց 10 դիմորդ: Բացականեր չկային,լարվածություն՝ նույնպես: