«Կարկուտը ավերել է և ցանքատարծությունները, և մարդկանց».Ճակատենի գյուղապետ

Spread the love

"Կարկուտը ավերել է և ցանքատարծությունները, և մարդկանց".Ճակատենի գյուղապետ

Հերոս կին ֆերմեր ճանաչված և անկոտրում Վարուժիկ Թումանյանին անգամ հունիսյան կարկուտը չի հուսահատեցնում: Ճակատենցի երկարամյա գյուղատնտեսը որոշել է պայքարել մինչև վերջ: Կարկտահարված այգիներում կրկին սերմացու ու սածիլ է տնկել. բերքի է սպասում: «Ուրիշ ճար չունեմ»,-ասում է:

"Կարկուտը ավերել է և ցանքատարծությունները, և մարդկանց".Ճակատենի գյուղապետ

800 մ հողակտորին նայելիս թվում է՝ կարկուտի մատը խառը չէ. լոբու հավասար մարգեր, հենակներ, տեղադրված ու խնամքով աճեցված սածիլներ: Մինչդեռ հունիսյան հորդառատ ու կարկտախառն տեղումները ճակատենցիներին զարմացրին: Գյուղապետի խոսքով ՝ 50 տարվա մեջ այսպիսի բան չէր տեսել:
«70 տնտեսությանը 1,5 ժամանոց կարկուտը նախնական 20մլն դրամի վնաս է հասցրել: Ապացույցները կան, լուսանկարները ուղարկվել են կառավարություն»,-ասում է:
«Հունիսի 1, ժամը 13:00-ին տեղացած կարկուտը գյուղի բոլոր ցանքատարածությունները,բոլոր բնակիչներին լրիվ կերպով ավերելա:Դրա մասին տեղյակ է և մարզպետարանը,և ԱԻՆ-ը:Օնլայն կարգով նկարները ուղարկվել են կառավարություն»,-նշում է համայնքի ղեկավար Անդրյուշա Դավթյանը:

«Ամեն ինչ էլ ցանվել էր՝լոբուց ու բանջարաբոստանային մշակաբույսերից սկսած»,-ասում է համայնքի ղեկավարը: Պտղատու ծառերի մասին խոսելն անգամ ավելորդ է: «Այգուս տանձենիների դեղնած ու կարկտահարված տերևները՝ վառ ապացույց»,-ավելացնում է տիկին Վարուժիկը:

Գյուղացին կրկին ցանում է ու սպասում . հույսը բնության բարեհաճությունն է, բայց կարկուտի վախն էլ կա : Ուշացած,բայց բերքի են սպասում,հայթայթած սերմացուն են ափսոսում:

«Բերք չունենք,որ իրացնենք»,-նշում է Անդրյուշա Դավթյանը: Իսկ ընդհանրապես Ճակատենում անասապահությունն ու գյուղատնտեսությունն են մարդկանց զբաղմունք ու եկամուտի աղբյուրը: Կաթնամթերքի ու մսի իրացման խնդիրները այս համայնքում էլ կան:»Ուրախալին միայն այն է,որ հողի կամ այլ տեսակի հարկերի պարտք չունենք»,-ընգծեց համայնքի ղեկավարը:
Հերմինե Միքայելյան
22.06.2016