Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Spread the love
Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Արցախյան հերոսամարտում Տրիցատիի ներքևի հատվածում զոհված Սերգեյ Մկրտումյանի այրին է: 30-ամյա ամուսնուն 93թ-ին է կորցրել: Հրաման կատարելիս ոտքը մնաց հետևակի զրահամեքենայի տակ,կյանքը փրկել չհաջողվեց:Իսկ հետո տիկին Անահիտը շարունակեց միայնակ մեծացնել 2 զավակներին: Չնայած դուստրն ու որդին փոքր էին,բայց հիշում են հայրիկին :Այսօր արդեն շիրմաքարի մոտ կանգնած է 30-ամյա որդին: Տիկին Անահիտին մեկ հարցն էլ բավական էր. դրվագները երեկվա պես թարմ են: «Ամուսնուս չկարողացա,բայց որդուս հետ եմ պահել մարտի մեկնելուց»,-ասում է:

Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Հերոսացած Սերգեյ Մկրտումյանի հայրենի Ճակատեն են առավոտից ուղևորվել կովսականցի երեխաները: Նրանք,ովքեր ներկայումս ապրում ու շենացնում են Սերգեյի ու մյուսների արյամբ ազատագրված տարածքները: Թաթուլ Կրպեյանի անունը կրող դպրոցի ու Սերգեյ Մկրտումյան անվանակոչված դասարանն էր ճակատենցիների հյուրը:Աշակերտնրեը շատ են լսել նրա սխրանքների մասին,բայց գերեզմանին դեռևս ծաղիկներ չէին դրել:

Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Կովսականցի երեխաների ու մանկավարժների հետ զոհված ազատամարտիկի շիրմաքարին ծաղիկներ դրեցին մարզպետարանի ,գյուղապետարանի ներկայացուցիչները և մարտական ընկերները: Ինչպես իրենք են ասում՝ճանապարհ են կտրել հասել՝հիշելու և խոնարհվելու: Ճակատեն հասնելու նախաձեռնությունը ապրիլի 2-ին էր նախատեսված՝ զոհված հերոսի ծննդյան օրը: Սակայն չհաջողվեց.ապրիլյան քառօրյա պատերազմը խանգարեց:

Բաց ճակատով ու հպարտ . դպրոցականները այդպես էին պատրաստվել ,տրամադրվել ու կիլոմետրեր կտրել: Գյուղի կենտրոնում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կովսականցի երեխաները ելույթ ունեցան:

Կովսականի երեխաները հասան Ճակատեն՝հարգանքի տուրք մատուցելու

Կրթօջախի տնօրենը անդրադարձավ ապրիլյան տրամադրություններին. սահմանին մոտ էին ու համախմբված:
Հերմինե Միքայելյան