Հեռանում են գոհ ու շնորհակալ,բայց կրկին գալու ակնկալիքով

Spread the love

Հեռանում են գոհ ու շնորհակալ,բայց կրկին գալու ակնկալիքով

200 շահառուներ են գրանցված «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ցերեկային կենտրոնում: Նրանցից 100 սոցիալապես անապահովներ ամեն օր նույն ժամին մեկ ընդհանուր հասցե են շտապում՝քաղաքի ծայրամասում գտնվող բարեգործական ճաշարան: Այստեղ գիտեն՝ ճաշի ժամն է,իսկ մարդկանց կերակրել է պետք: Մյուս 100 շահառուները ընդգրկված են կենտրոնի «Խնամք» ծրագրում: Իսկ 19 անժառանգ ծերեր գտնվում են կառույցի հսկողության ներքո:

Ոչինչ գրեթե չի փոխվել: «Առաքելություն Հայաստանում» աշխատում են ինչպես միշտ՝փորձելով օգնել մարդկանց: Բարեգործական ճաշարան հաճախում են մի քանի հոգով,իսկ եթե ընտանիքից մեկն է գալիս,մյուսների համար ևս սնունդ է տանում: Հեռանում են գոհ ու շնորհակալ,բայց կրկին գալու ակնկալիքով:
«Կարիքը զգացվում է,դրա համար էլ գալիս են «,-ասում է կենտրոնի ղեկավար Լյովա Պողոսյանը:
Եվ ,իհարկե,ցանկացած բարեգործություն ֆինանսական միջոցներ է պահանջում: Արդեն 3-րդ տարին է՝ «Առաքելություն Հայաստանի» ծրագրերին աջակցում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն.տարեկան 4մլն դրամ է հատկացնում:
Կազմակերպությունը համագործակցում է սոցիալական ծառայության հետ:Տվյալները և համապատասխան փաստաթղթերը կառույցն է տրամադրում: Լյովա Պողոսյանի խոսքով՝աջակցության ծրագրերից օգտվել ցանկացողների թիվը մեծ կլինի,եթե իրենց ֆինանսական հնարավորությունները թույլ տան: «Ժամանակին շահառուների թիվը 300-ից ավելին էր»,-ասում է:
Հերմինե Միքայելյան