Բացակաները կմասնակցեն քննության 2-րդ փուլին

Spread the love

Բացակաները կմասնակցեն քննության 2-րդ փուլին

Քննաթերթիկի հարցերը դժվար էին,թե հեշտ՝ դրսում սպասողները դատում են դիմորդի դուս գալու պահից: Կապանի համար 9 ավագ դպրոցի բակը առավոտից կրկին ծնողների ու հարազատների տրամադրության տակ էր: Միասնական քննությունները 2-ն էին՝քիմիայից և հայոց պատմությունից:
«Քիմիայից 22,իսկ հայոց պատմությունից 29 դիմորդ են մասնակցում: Քիմիայից ունենք 2 բացակա: Եթե հիվանդության պատճառով են բացակայել, նրանք կմասանակցեն 2-րդ փուլին,այսինքն՝ հունիսի 25-ից հետո մինչև ամսի 1-ը կարող են դիմել թեստավորման կենտրոն,դիմում գրել,բայց արդեն կմասնակցնե Երևանում»,-նշում է քննական կենտրոնի ղեկավար Աշոտ Ղազարոսյանը:

Ներսում համեմատաբար հանգիստ էր.դիմորդներն արդեն 2-րդ անգամ էին քննական կենտրոնի դռներից ներս մտնում,իսկ դրսում լարվածությունը նախկինի պես էր .անհանգստություն երեխաների համար: Բժշկական համալսարան ,պատմության, միջազգային հարաբերություններ բաժիններ ընդունվել ցանկացողների համար վերջին միասնականն էր ու որոշիչ:

Ինչպես նախորդ առարկաների, այնպես էլ քիմիայի ու հայոց պատմության դեպքում հարցերը շտեմարաններից էին,սովորողի համար էլ՝ հեշտ: Քիմիայի դեպքում մաթեմատիկական գիտելքիները և տրամաբանությունը կօգնեն նաև,իսկ հայոց պատմության՝առավել շատ հիշողությունը: Մնում էր մտածել ու չշտապել: Հենց սա էլ պատճառը,որ ամենաքիչը 2 ժամից ավելին պահանջվեց հարցերին պատասխանելու համար: Քիմիայի առաջադրանքները դիմորդներից պահանջվեց մոտ 3 ժամ:

Հերմինե Միքայելյան