Տանիք՝ տանիքի տակ

Spread the love

Տանիք՝ տանիքի տակԿապանի Դավիթ Բեկ թաղամասի համար 4 և 5 շենքերի 9-րդ հարկերի բնակիչները երեք օր է՝ քուն-դադար չունեն։ Անձրևի առաջին կաթիլի ձայնը լսելուն պես ձեռնամուխ են լինում կանխարգելիչ միջոցների . ձեռքի տակ եղած ամանը, թասը, դույլը, ամբողջը րոպերների ընթացքում հայտնվում են տանիքում, հակառակ դեպքում բնակարանները ջրի մեջ կկորչեն։
Տիկին Նվարդը սենյակից-սենյակ է մեզ ուղեկցում ,մատնացույց անում խոնավ առաստաղն ու պատերից պոկված ծեփը, ինքն էլ հարց ուղղում.» 9-րդ հարկում բնակվողը ինչ՞ մեղավոր է , տանիքը հո բոլորի՞ համար է»։
Ուրբաթ օրվանից բնակիչները ոտքով են անցուդարձ անում։ Վերելակի խցիկից նույնպես կաթում է։
Բնակիչների խոսքով՝ տանիքի պատճառով հարևանները մեկը մյուսի աչքից ընկնում են։ Նվարդ Խուդագուլյանը պետք է ամուսնուն բուժման տանի , բայց վախենում տնից բացակայել։
Տանիք՝ տանիքի տակ
Համատիրության նախագահի խոսքով՝ բնակիչները բնակվարձերը չեն վճարում, հիմա էլ բողոքում են տանիքից։
Տանիքի տակ՝ նոր տանիք , համար 4 շենքի բնակիչներն էլ այս եղանակով են անձրևաջրերի դեմ պայքարում։ Միշա պապի ձեռքի գործն է։ Այլընտրանք չունեն ։Այնքան են գնացել-եկել մարզպետարան, քաղաքապետարան խնդրին լուծում չի տրվում ։»Բնակիչներին խոստումներ են տալիս, տուն ուղարկում»,- ասում է։

Տանիք՝ տանիքի տակ

Քաղաքապետի մամուլի պատասխանատուն մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ ուրբաթ օրը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետները եղել են թաղամասում, այցելել թիվ 4 և վեց շենքները ,5-ում էլ գրեթե նույն խնդիրներն են։ Լուծում նախատեսում են շինանյութի տեսքով ասբոշիֆեր, ցեմենտ տրամադրելով բնակիչներին ,սակայն, ըստ Արմինե Ավագյանի երկուշաբթի համատիրության նախագահ Էդիկ Սիմոնյանը եկավ և ասեց, որ համար 5 շենքի բնակիչները իրենց ուժերով չեն կարող խնդիրը լուծել ,հիմա էլ գործը կոմունալը պետք է կատարի։Ժամկետներ ,սակայն դժվարացավ նշել։