Կապանի համար 1 և 5 հիմնական դպրոցների համատեղ բնապահպանական ծրագիրը

Spread the love

Կապանի համար 1 և 5 հիմնական դպրոցների համատեղ բնապահպանական ծրագիրը

« Շիկահող» և «Սոսիների պուրակ» արգելոցների հյուրերը վերջին ամիսներին Կապանի համար 1 և 5 հիմնական դպրոցների աշակերտներն էին: Նախաձեռնությունը «Շիկահող «բնապահպանական ծրագրի շրջանակներում էր: Հայաստանում հաղթող ճանչված 10 դրամաշնորհային ծրագրերից մեկն է այն: Մոտ 120 պատանի բնապահպաններին ուղղորդել ու կրթել են Կապանի համար 5 և 1 հիմնական դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչները :Ծրագրի նպատանկն էլ հենց դա էր՝ուսուցանել:

Ծրագրի արդյունքները արդեն հայտնի են, և հենց այդ մասին է,որ նախաձեռնության մասնակիցները ցանկացան խոսել: 2 դպրոցների աշակերտները համատեղ ամփոփիչ միջոցառում էին կազմակերպել:

Ներկաներին պատմեցին ՝որտեղ են եղել,ինչ են տեսել ,ինչ են քաղել դասընթացներից և ինչու պետք է բնությունը պահպանել: Եվ այս ամենը՝ պարերի ու երգեի ուղեկցությամբ:

Պատանի բնապահպանները այցելել են նաև տարբեր կազմակերպությունների գրասենյակներ,հանդիպել բնապահպանական կառույցների պատասխանատուների հետ՝»Կայուն զարգացում», «Ծիածան» ՀԿ-ներ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Օրհուս» կենտրոն: «Արդյուքները սպասածից ավելին են»,-ասում են:

Դպրոցականները ծրագրի հեղինակների հետ հետազոտություններ են կատարել Սոսիների պուրակում», Շիկահողի արգելոցում» ,Վահանավանք գետում և 2 դպրոցների մերձակայքում: Ֆինանսական հարցում մասնակիցներին աջակցել է «Հակոբյան »բնապահպանական կենտրոնը,որն էլ փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ էր հայտարարել: