Միասնական պայքար մաթեմատիկայից

Spread the love
Միասնական պայքար մաթեմատիկայից

Կրկին առավոտից ու կրկին միասնական.այս անգամ մաթեմատիկան է առիթը: 157 դիմորդ մեկ հարկի տակ են հավաքվել Կապանի համար 9 ավագ դպրոցում: Ընդամենը մեկ հոգի չի ներկայացել:Քաջարանից, Մեղրուց, Ագարակից ,Կապանի տարածաշրջանից ապագա ուսանողներից ոմանց համար սա վերջին փորձությունն էր:

Հարցերն ու խնդիրները շտեմարանից էին,թվում է՝ ոչ մի նոր բան , բայց ,միևնույն է, մաթեմատիկան անգիր անել չի լինի, մտածել է պետք:Դիմորդներից ոմանք շատ են աշխատել,ձգտել հասնել բաձր միավորների, իսկ մյուսները պարզապես փորձում են անցողիկ շեմը հաղթահարել՝բավարարվելով դպրոցի գիտելիքներով:

Քննության մասնակիցների խոսքով՝ փորձել են տեղավորվել հատկացված ժամանակի մեջ,իսկ ոմանց համար 3 ժամն էլ քիչ էր :
Հերմինե Միքայելյան