Շինարարների թաղամասի բնակիչներից ոմանք պետք է լքեն տները

Spread the love

Շինարարների թաղամասի բնակիչներից ոմանք պետք է լքեն տները

Կապանի Շինարարների թաղամասում գտնվող սողանք տանող ճանապարհն է: Խնդիրը «Սոսի» հեռուստատեսությամբ բարձրաձայնելուց հետո վերջին օրերին այստեղ տարբեր կառույցների ներկայացուցիչներ են այցելում: Այս անգամ վտանգավոր գոտւմ են մարզային ու քաղաքային իշխանությունների,մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները: Սողանքը չափազանց ակտիվ է :Այդ են վկայում 2 օր առաջ տեղադրված փայտիկները՝2սմ-ով առաջ են գնացել,հողի ճեղքվածքը 15-ից հասել է 45 սմ-ի:

Շինարարների թաղամասի բնակիչներից ոմանք պետք է լքեն տները

Շինարարների թաղամասի բնակիչներից ոմանք պետք է լքեն տները

60 մ երկարությամբ,15-20 սմ լայնությամբ,առանձին հատվածներում 2,5 մ իջվացք.սրանք են սողանքի նախնական չափումները: Տարածքում վարելահողեր չկան, ամբողջությամբ անտառածածկ է ու թեքության վրա: Բայց նաև ճեղքեր են նկատվում, ինչը կարող է հողի հոսք առաջացնել: Իսկ ներքևում բնակելի տներ են: Մարդիկ ապրում են՝առանց ենթադրելու,թե վերևում ինչ է կատարվում:
» Հենց այսօր պետք է պարզել,թե քանի բնակիչ է ապրում այդ ուղղությամբ: Թե դպրոցին և թե բնակիչներին պետք է ծանուցումներով տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին:Պետք չէ խուճապ առառաջացնել,բայց պետք է ասել՝ցանկալի է,որ չապրեն.վտանգավոր է: Իսկ թե ուր գնան,որտեղ ապրեն,մենք չունենք այդ հարցերի պատասխանները»,-նշեց Կապանի քաղաքապետը:

Շինարարների թաղամասի բնակիչներից ոմանք պետք է լքեն տները

Դեպի սողանք տանող ճանապարհին նաև դեռևս թարմ ջրի հոսքի հետքեր նկատվեցին: Առվի վերածվելով, հոսելով գետնի տակով՝ գալիս հասնում են սողանքային հատված: Բացի անձրևներից դրանք ևս կարող են նպաստել սողանքի ակտիվությանը: Ստորգետնյա ջրե՞ր են,թե՞ ինչ-որ խողովակի: Այս ամենը պարզելու համար սողանքի հատված է հասել նաև Հայջրմուղկոյուղու «Կապան»տեղամասի պետը: Պարզվում է՝ թաղամասում տեղյակ են ,թե ինչ ջրեր են հոսում ներքև:
Բնակչի ասածից պարզ դարձավ. Շինարարների համար 15 և 17 շենքերի արանքում ջրատար խողովակ է պայթել.այդեղիի էլ հնարավոր է ջրի արտահոսքը:
Սյունիքի մարզպետարանը ստեղծված իրավիճակի մասին նամակով տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարությանը՝նշելով,որ սողանքը օրեցօր տեղաշարժվում է:
» Փրկարարական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել միջոցառումներ: 1-2 օրվա ընթացքում կստեղծվի մասնագիտական, աշխատանքային խումբ, կլինի տեղում և կուսումնասիրի:Մենք մեզ իրավունք ենք վերապահում եղած իրավիճակից,, հնարավոր զարգացումներից խուսափելու համար տեղյակ պահել մեր ազգաբնակչությանը հնարավոր վտանգի մասին:Ներքևի հատվածում 5-6 սեփական տների բնակիչներին տեղյակ կպահենք. քաղաքապետի հետ պայմանավորվեցինք՝ծանուցմամբ»,-նշեց մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը:
Հարցին,թե տարհանվելու դեպքում բնակիչները ուր գնան ապրելու, Վարդան Դավթյանը պատասխանեց.»Հնարավոր զարգացումները կլինեն մասնագիտական եզրակացությունից հետո:Այս պահին խուճապային տրամադրությունների անհրաժեշտությունը չկա»,-նշեց պաշտոնյան:

Խումբը իջավ նաև ճանապարհ՝ներքևից ուսումնասիրելու սողանքի հատվածը.քանի բնակելի տուն կա և ինչքան հեռավորության վրա են գտնվում:Մարզային փրկրարական վարչության պետն ու աշխատակիցները եղան մի քանի տներում: