Հերթական վիրուսն է գլուխ բարձրացրել,բայց թե որ տեսակի, դեռ պարզ չէ

Spread the love
Հերթական վիրուսն է գլուխ բարձրացրել,բայց թե որ տեսակի, դեռ պարզ չէ

Սուր շնչական հերթական վարակն է գլուխ բարձրացրել: Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում կրկին աշխատում են ծանրաբեռնված: Թե որ տեսակի վարակի մասին է խոսքը, բաժանմունքի վարիչը առայժմ դժվարանում է ասել.պարզ չէ: Բայց որ տարբեր տարիքի երեխաների շրջանում ընդհանուր աշխտանիշներ կան՝հազից սկսած,ակնհայտ է:
«Ապրիլի կեսերից նորից ունենք էլի վիրուսային վարակ:Մեզ համար դեռևս անհասկանալի է՝ինչ վիրուսային վարակ է:Բայց բոլոր երեխաների մոտ կա՝սկսած նորածնային հասակից մինչև 17 տարեկանը:Հիմնականում ջերմության բարձրացում,որը տևում է 3-4 օր,մինչև 39 աստճան,ընդհանուր մկանային ցավեր, կոտրատվածություն»,-ասում է ԿԲԿ ՓԲԸ մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանը:

«Չհետևելու և ժամանակին բժշկի չդիմելու դեպքում այն թոքաբորբի կամ բրոնխիտի է վերածվում»,-նշում են մասնագետները:Մանկական բաժանմունք դիմողների մեծ մասը վերը նշված գանգատներով է դիմում.հազը չնչահեղձության է հասցնում:
» Ես մտածում եմ,որ կմտածեն,հետազոտություններ կան,պարզենք՝որ տեսակի վիրուսներից է: Դեռևս հաղորդագրություն չենք ստացել՝ինչ վիրուս է,սպասում ենք»,-նշում է Լարիսա Ջհանգիրյանը:

Անսովոր ու դեռևս չպարզաբանված վարակը ,ինչպես մյուս դեպքերում,օդակաթիլային է : Լարիսա Ջհանգիրյանը խորհուրդ է տալիս հիվանդին մեկուսացնել և սահմանափակել շփումը: Վարակելիության աստիճանը մեծ է:Շատ հեղուկներ օգտագործել: Ջերմության՝ 3 օր շարունակվելը,արդեն խոսում է թոքաբորբի մասին:

«Մանկական բաժանմունքի հիվանդների թիվը վերջին ամիսներին ավելացել է.օրական 3-7 երեխա: Ցերեկային ստացիոնար բուժում են ստանում համեմատաբար թեթև հիվանդները: Իսկ նրանք,ովքեր հսկողության կարիք ունեն , գիշերում են: Հիվանդները մարզի ամենատարբեր քաղաքներից են»,-նշում են բաժանմունքում: