Սյունիքում դիմորդների աճ է նկատվում

Spread the love
Սյունիքում դիմորդների աճ է նկատվում

Տարեցտարի օտար լեզուների ցանկը նեղանում է, մինչդեռ անգլերենի նկատմամբ պահանջարկը չի պակասում: Հանրապետության դպրոցների մեծ մասում, այդ թվում՝Կապանում, ֆրանսերեն չի դասավադնվում, իսկ գերմաներենի նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է: Ասվածի վառ օրինակը օտար լեզվի միասնական քննությունն է: Կապանի համար 9 ավագ դպրոցում այս տարի մեծ մասը անգլերենից էր քննություն հանձնում:Իտալերենի, իսպաներենի կամ պարսկերենի մասին խոսելն անգամ ավելորդ է: Մինչդեռ այս լեզուները ևս օտար լեզվի միասնական քննության ցանկում էին:

Հանգիստ ,առանց լարվածության և վստահ գիտելիքների վրա.սա այն դեպքում,երբ խոսքը վերաբերում է անգլերենին: Ի տարբերություն մյուս առարկաների՝ անգլերենից գրեթե ամեն տարի դիմորդները կարողանում են ցանկալի միավորի հասնել:Քննության մեկնարկից 1,5 ժամ անց արդեն դիմորդները դուրս էին գալիս: Տարբերակները 4-ն էին, հարցերը՝ 80-ը:Ոմանց համար մեկ ժամն էլ բավարար էր:

Քննական կենտրոնի պատասխանատուի խոսքով՝ ի տարբերություն հանրապետության մյուս մարզերի՝ Սյունիքում այս տարի դիմորդների թիվը աճել է:«Նույն պատկերն է նաև Ղարաբաղում: Զարմանալի ոչինչ չկա, Սյունիքին սա հատուկ է»,-ասում է Արամ Ծատուրյանը:
hermine mikayelayn