Հանրապետությունում ընթերցանության օլիմպիադայի հաղթողը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհին էր

Spread the love

Հանրապետությունում ընթերցանության օլիմպիադայի հաղթողը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհին էրԱնցած ուսումնական տարին Կապանի համար յոթ հիմնական դպրոցի համար ձեռքբերումներով լի էր։ Աշակերտները բարեհաջող մասնակցել են մի շարք մրցույթների և հաջողություններ գրանցե՝ բարձր պահելով ինչպես կրթօջախի այնպես էլ մարզի պատիվը ։ 6-րդ դասարանի աշակերտուհիններ Մարի Բադալյանը, Էլինա Ավագյանը «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլում փայլել են իրենց կարողություններով։

Երեխաները ոգևորությամբ էին պատմում մայրաքաղաքում գրանցած հաջողությունների մասին՝ կարծես ևս մեկ անգամ վերապրելով այն լարվածությունն ու անհանգստությունը որ ունեին մրցանակաբաշխության ժամանակ։ Ով ինչ ստեղծագործություն էր ընտրել , ինչու հատկապես տվյալ գրողին նախապատվությունը տվեց. այս ամենի և իրենց տպավորությունների մասին կիսվեցին ազատ –անկաշկանդ զրույցի ժամանակ։
Հանրապետությունում ընթերցանության օլիմպիադայի հաղթողը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհին էր
Ազգային գրադարանի մեծ դահլիճում անցկացվեց հանրապետական փուլը։ Հայաստանի տարբեր մարզերից 33 աշակերտներ էին վիճարկում հաղթողի տիտխոսը։Աշակերտները նախ ընթերցում էին իրենց իսկ նախընտրած ստեղծագործությունից մի հատված, որից հետո արդեն՝ անծանոթ տեքստ։
Եվա Ստեփանյանն էլ մաթեմաթիկայի գիտելիքներով է փայլել <<Պատանի մաթեմատիկոս>> օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝ արժանանալով երրորդ կարգի դիպլոմի:

Երեխաները մի շարք մրցանակներով են տուն վերադարձել։ Գրքեր ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին համահունչ նորագույն տեխնիկա։
Դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանի խոսքով՝ հանրապետության մասշտաբով իրենց կրթօջախի անունը տարբեր ամբիոներից հնչել է։ Ծնող-աշակերտ-ուսուցիչ փոխկապակցված շղթայի լավ համագործակցության արդյունքն է այս ամենը։

Հանրապետությունում ընթերցանության օլիմպիադայի հաղթողը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհին էր

Այս տարվա հաջողությունները պարտավորեցնող են ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու ողջ անձնակազմի համար։ Պետք է պահպանել ու կրկնապատկել եղածը։