Աստված տա կարկուտ չլինի.գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Spread the love

Աստված տա կարկուտ չլինի.գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

Նախանցած տարի կարկուտ էր,անցածը՝ երաշտ, այս տարի էլ՝ կրկին կարկուտ . վերջին 3 տարիներն է համեմատում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Վերջին օրերին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել մարզի որոշ տարածքների : Այդուհանդերձ,Սամվել Թանգյանը կարծում է,որ ներկայիս եղանակը նպաստավոր է բերքի համար:

«Ի տարբերություն Գորիսի և Կապանի տարածաշրջանների գերխոնավությանը՝ Սիսիանում եղանակը չորային էր,ինչը զարմանալի է»,-ասում է Սամվել Թանգյանը: Ըստ նրա՝ բերքի մոտ 50 տոկոսն է տուժել:Խոսքը վերաբերում է Կոռնիձորի և Ներքին Խնձորեսկի հացահատիկային մշակաբույսներին՝գարուն և ցորենին :Կապանի տարածաշրջանում Կաղնուտում, Ճակատենում և Սրաշենում տուժել են բանջարաբոստանային մշակաբույսերը: Ի՞նչ անել ու ինչպե՞ս պայքարել կարկուտի դեմ. գյուղացին խնդիրները իր ուժերով պետք է լուծի:
«Մասնավոր ընկերություններ կան:Գյուղացիները կարող են միանալ, կոոպերատիվներ ստեղծել,դիմել ու պայմանավորվել.տարբեր հեկտարների համար տարբեր հակակարկտային կայաններ կան»,-ասում է Սամվել Թանգյանը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 16-ին կրկին առատ տեղումներ են սպասում նաև կարկուտի տեսքով: Եթե հանրապետության մյուս տարածքներում արդեն իսկ մտածում են համապատսխան քայլեր ձեռնարկել հակակարկտային կայանների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար,ապա Սյունիքում հույսը դնում են բնության ողորմածության վրա:
«Աստված չանի կարկուտ լինի:Մենք չունենք հակակարկտային կայաններ,ցանցեր,պատրաստված վիճակ չունենք:Եթե կարկուտ եղավ,կտուժի և պտուղը,բանջարաբոստայաին և հացահատիկային մշակաբույսերը: Ասյ տարի այնքան էլ լավ չի ծիրանի վիճակը»,-նշեց Սամվել Թանգյանը:

Եղանակային պայմանները առայժմ բերքաբեր տարի չեն խոստանում: Իսկ գյուղացու՝ նախորդ տարիներից կուտակված պարտքերը դեռևս չեն մարվել :Սամվել Թանգյանի խոսքով՝ եթե գյուղացին դաշտավարությամբ չի կարողանում վճարել,փորձում է անասնապահության մեջ շահույթ ստանալ: Իսկ այստեղ էլ իրացման խնդիրն է օրակարգում: