Քանդված փողոցներ եւ կաթվածահար վիճակ Գյումրիում

Քանդված փողոցներ եւ կաթվածահար վիճակ Գյումրիում

Այսօր ԳԱԼԱ-ի լրահավաք հեռախոսը ահազանգեր է ստացել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներից: Դժգոհում են ինչպես վարորդներն, այնպես էլ հետիոտները: Պատճառը Գյումրու փողոցներում ստեղծված ընդհանուր իրավիճակն է: Որոշ ճանապարհահատվածներ այսօր վաղ առավոտից փակ են, մի կողմից ջրմուղագործներն են աշխատում, մյուս կողմից, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ցուցումներով, շինարարական ընկերությունները կենտրոնական փողոցների հին ասֆալտն են քանդում: Ընդհանուր իրավիճակը, սակայն, որոշ փողոցներում վերահսկողությունից դուրս է մնացել, կանոնակարգված չէ նաեւ տրանսպորտի գործունեությունը: Դիտեք առաջարկվող տեսանյութը:

www.galatv.am