Միասնական քննություն ֆիզիկայից

Spread the love
Միասնական քննություն ֆիզիկայից

Մեղրեցի Դավիթ Վարդանյանը ապագա սպա է. եզակի դպրոցականներից է, ով մասնավոր պարապմունքների չի հաճախել: Ֆիզիկայից միասնական քննություն է հանձնել,առջևում էլ մաթեմատիկան է:Վստահ է,որ դպրոցի գիտելիքներով կընդունվի:

Երևանի բժշկական համալսարան ընդունվելու համար պայքարող ագարակցի Զարինեի ինքնավստահությունը ևս մեծ է. ֆիզիկայից բարձր նիշ ստանալու համար մի քանի տարի է արդեն նպատակուղղված աշխատում է: Հետագայում ակնաբույժ է դառնալու:Առջևում քիմիայի քննությունն է:

69 դիմորդ էր առավոտյան ներկայացել ֆիզիկայի միասնական քննությանը : Մեկ հոգի էր բացակայել: Մեծ մասը՝ տղաներ, ու պայքարում էին պոլիտեխնիկի համար: Քննաական թեսթերը 4 տարբերակից էին: Հարցերը շտեմարանից էին,միայն թե հերթականությունը՝ փոխված,որ աշակերտը հույսը չդնի անգիր անելու վրա:Դրսում սպասող անհանգիստ ծնողներից ոմանց խոսքով՝ անվճարի համար են պայքարում,իսկ վճարովիի դեպքում գուցե նաև չսովորեն երեխաները.»Ի վիճակի չենք վճար տալու»,-ասում են:

2 տարի շարունակ 2 կամ երեք առարկաներից մասնավոր պարապմունքի հաճախող դիմորդների համար հունիսը անչափ լարված ու ծանրաբեռնված ամիս է: Քննություններից առաջ մինչև վերջին օրը կրկնուսույցի մոտ են հաճախել՝ստուգելու գիտելքիները: