Ընդունելության միասնական քննություններին զուգահեռ ավարտական քննություններ են

Spread the love

Ընդունելության միասնական  քննություններին զուգահեռ ավարտական քննություններ են Սև- սպիտակ, ինչպես վայել է օրինակելի աշակերտին։ Կապանի համար 7 հիմնական դպրոցի 28 իններորդ դասարանցիները ներկայացել էին հերթական ավարտական քննությանը։ Երեխաները այս անգամ գիտելիքները ստուգում էին բնագիտական առարկաններից ՝քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն։
Դպրոցի 2 կարմիր վկայականի հավակնորդներից մեկը Սոնա Վարդանայնն է։ Աշակերտուհու խոսքով՝ ջանասիրաբար սովորելու և մեծ ձգտումի շնորհիվ է հասել նման արդյունքի։ Քննություններին բարձր գնահատականներ ապահովելու դեպքում վերջնականապես կամրապնդի հաջողությունը։
Ընդունելության միասնական  քննություններին զուգահեռ ավարտական քննություններ են
9-րդ դասարանում ոչ բոլոր աշակերտներն են մասնավոր պարապմունքների հաճախում,քննության էլ հիմնականում դպրոցի գիտելիքներով ու ինքնուսուցմամբ են պատրաստվում։ Կարինե Հովսեփյանի խոսքով նաև այս տարի՝ մինչ քննաշրջանը սկսվելը , մայիսին երկու առարկաներից փորձնական քննություն են անցկացրել դպրոցում։
28 աշակերտների գերակշռող մասը ուսումը կշարունակի ավագ դպրոցում, կան նաև տարբեր քոլեջներ նախընտրած աշակերտներ։ Անահիտ Ավետիսյանը նրանցից մեկն է։

Ընդունելության միասնական  քննություններին զուգահեռ ավարտական քննություններ են

9-րդ դասարանցիների թիվը, ի տարբերություն նախորդ տարվա 17- ի, այս տարի ավելացել է։ Աշակերտներին դեռ երեք քննություն է սպասում՝ պատմություն, մաթեմատիկա և օտար լեզուներ։