Շտապ օգնության ծառայություն ստացվող կանչերի թիվը օրական հասնում է մինչև 20-ի

Spread the love

Շտապ օգնության ծառայություն ստացվող կանչերի թիվը օրական հասնում է մինչև 20-իԱյս օրերին փողոցում մարդիկ շատ են խոսում ինքնազգացողության վատացման մասին և այդ ամենը կապում են եղանակային կտրուկ փոփոխությունների հետ։ Գրեթե մեկ շաբաթ է՝ օրվա ընթացքում եղանակը մի քանի անգամ փոխվում է.մեկ արև է, մեկ՝ անձրև, կեսօրից հետո էլ մռայլ ամպամած եղանակ է լինում։Այս ամենից ելնելով՝ մարդիկ իրենց տրամադրության անկումն ու առողջական խնդիրները վերագրում են եղանակին։
Հունիսի մեկից յոթը ընկած ժամանակահատվածում Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գրանցած կանչերի առավելագույն թիվը հասել է 21-ի։ Հունիսի առաջին օր էր ։Առհասարակ ջերմաստիճանը բարձրանալուն պես , որոշ հիվանություններ տեղին են տալիս ։

Շտապ օգնության ծառայություն ստացվող կանչերի թիվը օրական հասնում է մինչև 20-ի

Շտապ օգնության ծառայություն դիմածների գերակշռող մասը տարեցներ են ,սակայն որոշ հիվանդությունների տարիքային շեմը տարեցտարի իջնում է։ Երիտասարդները ավելի խոցելի են դառնում։
Օրական երկու մեքենա է ծառայությունում հերթապահություն իրականացնում։ Վիկտոր Սարգսյանի խոսքով՝ որևէ խնդիր չունեն բնակչությանը առաջին օգնություն հասցնելու համար։ Ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։» Մի մեքենա քաղաքում է լինում, մյուսը քաղաքից դուրս կանչերին է արձագանքում»,-ասում է ծառայության վարիչի պաշտոնակատարը։
Շոգ օրերը առջևում են:Արևահարություններից խուսափելու համար նախընտրելի է՝ ցերեկային ժամերին հիպերտոնիկ հիվանդները, զարկերակային ճնշում ունեցողները տնից դուրս գան խիստ անհրաժեշտության դեպքում։