Կապանցի Աննա Ավագյանը կմասնակցի գերմաներենի միջազգային օլիմպիադային

Spread the love
Կապանցի Աննա Ավագյանը կմասնակցի գերմաներենի միջազգային օլիմպիադային

Գերմաներենի միջազգային օլիմպիադայի Հայաստանի երկու պատվիրակներից մեկը ՝ կապանցի Աննա Ավագյանն է։ Համար 2 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհին, առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում երրորդ կարգի դիպլոմի արժանանալով, հնարավորություն ստացավ մասնակցելու գերմաներենի միջազգային օլիմպիադայի ընտրական փուլին և 11 աշակերտների մեջ հաղթահարելով բանավոր և գրավոր առաջադրանքները՝ գրավեց երկրորդ տեղը ։

Աննայի խոսքով՝ ընտրության ժամանակ տարբեր երեխաների անունները լսելով՝ սպասում էր իր հերթին՝ մտածելով ՝ ուր որ է իր անունն էլ կհայտարարեն ոչ թե հաղթողի, այլ որպես մասնակցի։ Զարմանքը մեծ էր երբ վերջում երկու լավագույնների ցանկում հայտնվեց։
Գերմաներենի միջազգային օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ։ Հայաստանի ներկայացուցիչները՝ Աննա Ավագյանը և Եվա Վարդանայանը, հուլիսի 17 – 30-ը ընկած ժամանակահատվածում կգտնվեն Բեռլինում ։
Կապանցի Աննա Ավագյանը կմասնակցի գերմաներենի միջազգային օլիմպիադային
Աննան, երրորդ դասարանից սկսած, սովորում է գերմաներեն ։ Հիմա համատարած անգլերեն են ուսանում։Օտար լեզուներից ինքը նախապատվությունը տվել է գերնաներենին ,սակայն ասում է՝ դա չի նշանակում, որ չի փորձելու այլ լեզուներ ևս սովորել։ Մտադիր է առաջիկայում անգլերենի վրա աշխատել։ Աշակերտուհու խոսքով՝ գրանցած հաջողությունները ոգևորել են ։

Բացի գիտելիքների ստուգատեսից՝ Բեռլին այցը հագեցած կլինի նաև տարաբնույթ պատմաշակութային վայրեր այցելությամբ։ Մեր համաքաղաքացին վստահեցնում է .անելու է հնարավորը և Հայաստանի ,և Կապանի պատիվը բարձր պահելու համար։
Աննան այս օրերին ավարտական քննությունների է պատրաստվում, զուգահեռ խորացնում գիտելիքները գերմաներենից։