Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի

Spread the love

Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինիԳարեգին Նժդեհի հուշահամալիրի հանգստյան գոտու լողավազանում առայժմ ջուր չկա, մինչդեռ առաջին այցելուները արդեն շտապում են այստեղ։ Ամռան շոգ օրերին շատերի համար ժամանցի հաճելի վայրում սկսվել են սեզոնի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները , սակայն հերթը լողավազանի մաքրմանը չի հասել։
Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի

Ամբողջովին մամուռի ու տիղմի մեջ հայտնված լողավազանում մաքրման աշխատանքներ չեն կատարվում եղանակի պատճառով.պարզաբանում է հանգստայն գոտու պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը։ Հետևում են օդերևութաբանների կանխատեսումներին . մինչև հունիսի 12-ը անձրևային եղանակներ են, վերջանա՝ նոր արդեն գործի կանցնեն։
Չնայած այս օրերին անձրևներ են տեղում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը բավականին բարձր է լինում։ Մեր նկարահանման պահին ևս տարածքում երեխաներ կային , ովքեր եկել էին հետաքրքրվելու՝.արդյոք լողավազանը արդեն գործում է։ Հանգստյան գոտու պատասխանատուն վստահեցնում է. հետևում են
ջրի որակի համապատասխանությանը և սանիտարահիգիենիկ պայմաններին։

Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի
Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի
Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի
Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքի  լողավազանը մինչև հունիսի վերջ պատրաստ կլինի

Լողավազանի առկայությունը քաղաքում կարևոր է ։ Հատկապես երեխաների համար ամռան տապին դիմանալու միջոց է։ Սակայն, ինչպես միշտ, տարածքը մաքրությամբ չի փայլում։ Մեր համաքաղաքացիների անփույթ ձեռագիրը այստեղ էլ նկատելի է։ Գարեջրի շշեր, ուտելիքի մնացորդներ .սա այն դեպքում, երբ իրար շատ մոտ աղբամաներ կան տեղադրված։