Նոր սողանքային օջախ Շինարարների թաղամասում

Spread the love
Նոր սողանքային օջախ Շինարարների թաղամասում

Կապանի Շինարարների թաղամասում սողանքային նոր տեղանք է արձանագրվել։ Դպրոցի հարևանությամբ որպես խոտատեղ օգտագործվող այգում է հողը սկսել սողք տալ։ Բնակիչ Արմեն Կարապետյանն է նկատել և ահազանգել խմբագրություն։
Ստեղծված սողանքային գոտու առկայության մասին հավանաբար ոչ ոք չէր էլ իմանա , եթե Արմենը ժամանակ առ ժամանակ ճագարների համար խոտ բերելու նպատակով չգնար այնտեղ։ Այս նեղ կածանը , որ տանում է դեպի այգի ամբողջովին կանաչի մեջ է ։ Անգամ չի էլ երևում,որ հողը նստվածք է տալիս։ Մարդ ն այստեղ հազվադեպ է ոտք դնում։
Հողի սողքի ակտիվացման դեպքում հետևանքները պատկերացնելը դժվար է։ Անմիջապես այդ ուղղությամբ՝ ներքևում, Գարեգին Նժդեհի փողոցի սեփական տներն են։ Մարդիկ շարունակում եմ բնակվել՝ անգամ չպատկերցնելով թե մի մի քանի մետր վերևում ինչ է կատարվում։
Նոր սողանքային օջախ Շինարարների թաղամասում
Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեպքի վայրից մեր ահազանգից հետո , ընդամենը 10 րոպե անց օպերատիվ խումբը տեղում էր ։ «Ահազանգը գրանցվել է 13 -11 րոպեին, պարզվեց որ 50-60 մետր երկարության է հասնում սողանքի լեզվակի երկարությունը և 4-5 մետր հատվածում տվել է 2-ից 2-5 մետր նստվածք է տվել»,-ասում է ՃԿԿ պետ Ռոմա Սահակյանը։

Նոր սողանքային օջախ Շինարարների թաղամասում

Նոր սողանքային օջախ Շինարարների թաղամասում[/center]
Եղանակային փոփոխությունները , մասնավորապես ,դիտվող առատ տեղումները սողանքի ակտիվացման գործում իրենց դերն են ունեցել։ Բացի դրանից՝ տվյալ հատվածում ստորգետյնա ջրերի առկայություն կա։
Մարզային փրկարարական վարչությունը տեղյակ է պահել նաև մարզպետարանի և քաղաքապետարանի համապատասխան բաժիններին։ Առավել մանրամասն իրավիճակը պատկերացնելու համար մասնագիտական ուսումնասիրություն է անհրաժեշտ ։